• 28/04/2022

Ռուսական բանակը մոտենում է Սլավյանսկին. ուկրաինցիներն ականապատել են կամուրջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական բանակը մոտենում է Սլավյանսկին. ուկրաինցիներն ականապատել են կամուրջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինայի զինված ուժերը ականապատել են Սլավյանսկի կամուրջը: Դա է հիմնավորում նառեւ համացանցում շրջանառվող տեսանյութը:

Եթե կամուրջն ականապատված է, ապա դա մեկ բան է նշանակում` ուկրաինական պաշտպանությունը հասկանում է, որ քաղաքի հեռավոր մատույցներում հարձակվող ռուսական ուժերին կասեցնել չեն կարող:

Նշենք նաեւ, որ փաստը, որ ռուսական ուժերը մոտենում են Սլավյանսկին, հուշում է ոչ միայն էական առաջխաղացման մասին, այլ նաեւ, որ մոտ ժամանակներս պետք է սպասել մի քանի «կաթսաների» ստեղծմանը, որի մասին բավականին խոսվել է:

Միեւնույն ժամանակ Սլավյանսկն ուկրաինական պատերազմում ունի ոչ միայն ռազմական, այլ, թերեւս նույնիսկ առաջին հերթին, հսկայական բարոյահոգեբանական իմաստ: բանն այն է, որ առաջին դոնբասյան պատերազմում հենց Սլավյանսկը գրավելով, ուկրաինական ուժերին հաջողվեց դուրս գալ Դոնեցկ քաղաքի մատույցներ, եւ այն ժամանակ դոնբասյան ուժերին մեծ դժվարությամբ հաջողվեց հաղթահարրել Սլավյանսկի անկման առաջ բերած հոգեբանական վիճակը: Ու հիմա, եթե քաղաքն ազատագրվի, դա կունենա ճիշտ հակառակ էֆեկտը: