• 29/04/2022

Բորիս Ջոնսոնն ամենաշատն է շահագրգռված՝ շարունակել պատերազմն Ուկրաինայում. «The Times»

Բորիս Ջոնսոնն ամենաշատն է շահագրգռված՝ շարունակել պատերազմն Ուկրաինայում. «The Times»

«The Times»-ը ծաղրանկարով ակնարկել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ամենից շատ շահագրգռված է Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակմամբ։ Դրա վրա Լոնդոնի արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը հայտարարում է, որ «այս պատերազմը կարող է տարիներ շարունակվել»։ Ի պատասխան՝ Բորիս Ջոնսոնը մատները խաչակնքում է՝ ակնկալելով հաջողություն։

Բանն այն է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ խոսվում է այս ճգնաժամի պատճառով նրա հնարավոր հրաժարականի մասին, սակայն ինքը՝ Ջոնսոնը հրաժարվում է հեռանալ։ Այսինքն, Ուկրաինայում պետք է հազարավոր մարդիկ զոհվեն, որ Ջոնսոնը մի որոշ ժամանակ եւս մնա իր աթոռին: