• 29/04/2022

«Պետք է ռուսների հետ հարաբերություններն ավելի շատ ամրապնդել».ԷՐԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ

«Պետք է ռուսների հետ հարաբերություններն ավելի շատ ամրապնդել».ԷՐԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ

Ապրիլի 30-ին Երեւանի Շահումյանի անվան հրապարակում տեղի կունենա համերգ` նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Համերգին իրենց կատարումներով հանդես կգան Հայաստանի ճանաչված եւ սիրված երգիչներ, այդ թվում նաեւ` ԷՐԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Ապրիլի 30-ին Երեւանի Շահումյանի անվան հրապարակում կազմակերպվող համերգին Դուք նույնպես երգելու եք: Հայ- ռուսական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

– Ինձ թվում է` հայ-ռուսական հարաբերությունները շատ շուտվանից են ամրապնդված: Եվ ես շատ դրական եմ արձագանքում դրան, քանի որ ինքս երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում: Շատ լավ գիտեմ ռուսների հոգեբանությունը: Ամեն ազգ ունի իր մենթալիտետը, ապրելաձեւը: Պետք է ռուսների հետ հարաբերություններն ավելի շատ ամրապնդել:

Հայ ժողովրդի մի ստվար խումբ կա, որոնց թվում է` բարեկամանալով ռուսի հետ, կկորցնենք մեր դրոշն ու անկախությունը:

– Յոթ հարյուրի տարի  պետականություն, դրոշ, զինանշան չենք ունեցել ու եղել ենք թուրքի, պարսիկի լծի տակ: Այդ ժամանակ Ռուսաստա՞նն էր մեղավոր: Մենք էինք մեղավոր, որ պարտվեցինք պատերազմներում տարբեր դավաճանների պատճառով ու այս օրին հասանք: Յոթանասուն տարի եղել ենք Սովետական Միության կազմի մեջ եւ ավելի հզոր ազգ ենք եղել քան հիմա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ