• April 29, 2022

ՄՇԱԿՈՒՅԹԸ ՊԵՏՔ ՉԷ ԽԱՌՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՄՇԱԿՈՒՅԹԸ ՊԵՏՔ ՉԷ ԽԱՌՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

«Իրավունքը» զրուցեց  ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

Ապրիլի 30-ին Երեւանի Շահումյանի անվան հրապարակում  տեղի կունենա համերգ` նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Դուք նույնպե՞ս մասնակցելու եք:

– Այո, ապրիլի 30-ին ես էլ եմ հրավիրված` ելույթ ունենալու հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգային ծրագրին: Եվ պետք է կատարեմ երեք երգ:

Ո՞ր երգերն եք կատարելու:

– Կերգեմ Արթուր Գրիգորյանի «Հայաստան իմ չքնաղ», Առնո Բաբաջանյանի «Իմ երգը» երգերը, իսկ երրորդ երգը դեռ չեմ որոշել, բայց երեւի կլինի ռուսերեն կատարմամբ:

Ի՞նչ կարծիք ունեք հայ-ռուսական ոչ միայն դիվանագիտական, այլ նաեւ մշակութային կապերն  ավելի ամուր հաստատելու մասին:

– Ես միշտ էլ շատ լավ կարծիքի եմ եղել ե՛ւ հայ մշակույթի, ե՛ւ ռուսական մշակույթի փոխհամագործակցության վերաբերյալ, որովհետեւ  բավականին շատ եմ ելույթներ ունեցել ռուսական աստղերի հետ: Եվ պետք է ավելացնեմ, որ յուրաքանչյուր երկիր, անկախ նրանից, թե ինչ է կատարվում իր երկրի ներսում, միշտ շատ ճանաչված է լինում միայն իր մշակույթով: Եվ մշակույթը երբեք պետք չէ խառնել քաղաքականության հետ, որովհետեւ դա այն մթնոլորտն է, որ չի կարելի մեկը մյուսի հետ խառնել: Եվ ես ընդհանրապես, որպես երգչուհի, շատ հեռու եմ այդ ամեն ինչից: Ինձ համար ամենակարեւորը իմ արվեստն է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

Առնչվող գրառում

Ուկրաինայում զորակոչում են… հանգուցյալներին (Ֆոտո)

Ուկրաինայում զորակոչում են… հանգուցյալներին (Ֆոտո)

Օդեսայի տեղական խմբերում հետաքրքիր նամակագրության է հայտնվել: Այսպես, Օդեսայի բնակիչները սկսել են ի ցույց դնել ծանուցագրեր, որոնցով զորակոչչում են վաղուց մահացած…
Դաժան մարտեր և ուկրաինական ուժերի ծանր կորուստներ. ամփոփում բոլոր ճակատներից

Դաժան մարտեր և ուկրաինական ուժերի ծանր կորուստներ. ամփոփում բոլոր…

Օգոստոսի 10-ի երեկոյան Ուկրաինան ապառազմականացնելու և ապառազմականացնելու հատուկ ռազմական գործողության ընթացքում ռազմաճակատում օրվա փոփոխությունների մասին ամփոփ տեղեկատվություն ռազմական փորձագետ Բորիս Ռոժինից՝…
Աշխարհին Կիևի ռեժիմի հանցագործությունները ցույց տալու ժամանակն է. ԱՄՆ-ում ՌՌԴ դեսպան

Աշխարհին Կիևի ռեժիմի հանցագործությունները ցույց տալու ժամանակն է. ԱՄՆ-ում…

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ցինիկ հայտարարությունը, թե իբր ռուս զինվորականները ականապատում են տարածքներ Ուկրաինայում։ «Ռուսաֆությամբ ամերիկացիները…