• April 29, 2022

«ԵՍ ՁՈՒԿՆ ԵՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՏՂԱՍ` ՏՈԼՄԱՆ, ԻՍԿ ՀԱՐՍՍ` ՄՆԱՑԱԾ ՈՒՏԵՍՏՆԵՐԸ».ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ԵՍ ՁՈՒԿՆ ԵՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՏՂԱՍ` ՏՈԼՄԱՆ, ԻՍԿ ՀԱՐՍՍ` ՄՆԱՑԱԾ ՈՒՏԵՍՏՆԵՐԸ».ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրավունքը» զրուցեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով հեռուստադիտողներին առավել հայտնի է «Վերվարածները» հեռուստասերիալի Սաթենիկի կերպարով:

Տիկին Խաչատրյան, շատ դերեր ունեք, բայց ժողովրդի մեջ առավել շատ տպավորվել եք Սաթենիկի կերպարով:

– Այո, այդ փաստը չես կարող մերժել:

Ձեր բնավորությամբ նմա՞ն եք Սաթենիկին:

– Ոչ, նույնիսկ եթե ուզենայի էլ, չէի կարող զոքանչ լինել, քանի որ մեկ տղա ունեմ: Ինձ սկեսուր պատկերացնում եմ, որովհետեւ արդեն սկեսուր մայրիկ եմ: Իսկ ինչ վերաբերում իմ խաղացած զոքաչի դերին, պարզ է, որ հավաքական կերպար ստացվեց: Իմպրովիզացիաները, լեզվական հնարամտությունները, թեւավոր խոսքերը բոլորի կողմից ավելացվեցին, ձուլվեցին, եւ զոքանչի, լավատես կնոջ կերպար դարձա: Գուցե լավատեսության իմաստով մի փոքր իրեն նման եմ:

Իսկ կոկետությա՞մբ:

– Ես կենսունակ եղել եմ, բայց երբեք կոկետուհի չեմ եղել:

Մազերի այդ գույնով, որ ներկայացել եք սերիալում, ներկե՞լ եք կամ կներկե՞ք:

– Այդ սերիալում կեղծամ եմ կրում, իսկ մազերի վառ գույներ ես սիրում եմ: Նայած տարիքի եւ տրամադրության: Երկար մազեր եմ ունեցել, հիմա կտրել եմ:

Ասացիք զոքանչ չեք լինի, քանի որ մեկ տղա ունեք եւ հիմա սկեսուր եք: Ինչպիսի՞ սկեսուր եք:

– Հարսիկիս հետ լավ ընկերներ ենք, եւ կարծում եմ այդպես էլ կշարունակվի, որովհետեւ միմյանց նկատմամբ հարգանքը, պատասխանատվությունը, հոգատարությունը բերում է նրան, որ մարդիկ կամաց-կամաց ճանաչում են միմյանց բնավորության գծերը: Եվ եթե դրա մեջ շատ առկա է դրականը, լավատեսականն ու փոխադարձ փոխզիջումը, ապա դառնում են ընկերներ:

Ընտանիքում ո՞վ է ավելի հաճախակի լինում խոհանոցում եւ համեղ պատրաստում:

– Հիմնականում հարսիկս է չտեսնված համեղ ուտեստներ պատրաստում: Այդ առումով բախտս բերել է: Նա մաքրասեր է, գեղեցիկ է, խելացի է: Երկու բալիկների մամա է, տղայիս համար լավ կին է, ինձ համար լավ հարսիկ եւ աղջիկ:

Ի՞նչ մասնագիտություն ունի նա:

– Նա մասնագիտությամբ կոսմետոլոգ է:

Ովքե՞ր են հիմնականում լինում Ձեր հյուրերը:

– Բարեկամ, հարեւան, եւ եթե առիթներ են լինում` նաեւ իմ ընկերները: Պարզապես, ցավոք, ժամանակս շատ սուղ է, ինքս շատ զբաղված եմ` աշխատանք, բեմ, փորձ, գործ, եւ եթե առիթ է լինում հանդիպելու բոլորին, մեծագույն սիրով հրավիրում եմ մեր տուն, եւ համեղ ուտելիքի շուրջ վայելում ենք մեր ժամանակը:

Կա՞ մի ուտեստ, որը Ձեզ մոտ շատ լավ է ստացվում եւ առիթներին պատրաստում եք:

– Այո, ձուկը: Ես ձուկն եմ պատրաստում, տղաս` տոլման, իսկ հարսս` մնացած ուտեստները:

Իսկ Ձեր տղան ի՞նչ մասնագիտություն ունի:

– Տղաս մասնագիտությամբ ապագա ռեժիսոր է: Սովորում է Երեւանի գեղարվեստաթաթերական ինստիտուտում: Օտար լեզվին է լավ տիրապետում: Աշխատում է մենեջեր:

Դուք որ ասացիք` տղաս համեղ տոլմա է պատրաստում, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ նա խոհարար է:

– Ոչ միայն տոլմա, նա նաեւ շատ համեղ բորշ է պատրաստում:

Ստեղծագործական առումով ի՞նչ նորություններ ունեք:

– Աշխատում եմ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ հինգ ներկայացման մեջ արդեն զբաղված եմ`”Հրավիրված եք ծնունդի”, “Սիրելիներից մի բաժանվեք”, “Չինացին էլ կարող է լինել հայ”, “Իմ կինը, Ձեր ամուսինը եւ քաղաքապետի օգնականը”, եւ պատրաստվում է նոր ներկայացում, որի վերնագիրը դեռ որոշված չի, որի ռեժիսորն է Վարդգես Բարսեղյանը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Առնչվող գրառում

Բացառիկ կադրեր. ռուսական հրետանին ոչնչացնում է թշնամու տանկը (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր. ռուսական հրետանին ոչնչացնում է թշնամու տանկը (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր. ռուսական հրետանին «Կրասնոպոլ» կառավարվող հրթիռի կիրառմամբ ոչնչացնում է թշնամու տանկը: Տանկիստները գիտակցելով, որ կրակի տակ են, փորձեւմ են ակտիվ…
Ռուսական զորքերը մտել են քաղաք և ոչնչացնում են թշնամու դիրքերը (Տեսանյութ)

Ռուսական զորքերը մտել են քաղաք և ոչնչացնում են թշնամու…

Ռուսական զորքերը մտել են քաղաք և ոչնչացնում են թշնամու դիրքերը: «Իրավիճակը լարված է, մի կողմից մենք արդեն մտել ենք քաղաք, գործարանի…
Ռուսական բանակը հարվածել է հիպերձայնային «Կինժալով»

Ռուսական բանակը հարվածել է հիպերձայնային «Կինժալով»

Ռուսական բանակը հարվածել է հիպերձայնային «Կինժալով», որը Ուկրաինայի զինված ուժերը, բնականաբար, չեն կարողանում հետ մղել: Վիննիցայի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի օբյեկտներում…