• 29/04/2022

Ուկրաինական բանակը պայթեցրել է Սլավյանսկ տանող երկաթուղային կամուրջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինական բանակը պայթեցրել է Սլավյանսկ տանող երկաթուղային կամուրջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինայի զինված ուժերը պայթեցրել են Սեվերսկի Դոնեցով անցնող երկաթուղային կամուրջը՝ փորձելով դանդաղեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը Սլավյանսկի ուղղությամբ
Կամուրջ Լիմանից Սլավյանսկ Ռայգորոդոկի և Բրյուսինոյի միջև ընկած ճանապարհին։

Երեկ տեղեկացրել էինք, որ ուկրաինական պատերազմում հույժ կարեւոր ռազմական եւ հոգեբանական նշանակություն ունեցող Սլավյանսկի ուղղությամբ այդ կամուրջն ականապատված է (տե´ս երկրորդ տեսանյութը): Եվ այն, որ մեկ օր չանցած այն պայթեցրել են, հուշում է, որ ռուսական բանակն արդեն այդ հատվածում է: