• 30/04/2022

Գերմանիայի կանցլերի ինքնաթիռը ստիպված հատել է Հյուսիսային բևեռը՝ Ռուսաստանը շրջանցելու համար

Գերմանիայի կանցլերի ինքնաթիռը ստիպված հատել է Հյուսիսային բևեռը՝ Ռուսաստանը շրջանցելու համար

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ինքնաթիռը, որն ավարտեց իր այցը Ճապոնիա, վերադարձի ճանապարհին հատել է Հյուսիսային բևեռը՝ շրջանցելու համար Ռուսաստանի օդային տարածքը, հայտնում է DPA-ն։

Գործակալության տվյալներով՝ կանցլերի Airbus A350 «Kurt Schumacher» ինքնաթիռը հատել է բևեռը ժամը 13:00-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 14:00-ին): Ինքնաթիռը թռել է Ալյասկայով, ապա թեքվել դեպի արևմուտք և թռել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրայով, ապա Ֆինլանդիայով հասել Գերմանիա։

Ինքնաթիռը, այսպիսով, անցել է 12,3 հազար կիլոմետր, այն տեւել է 13 ու կես ժամ։
Ինչպես հիշեցնում է գործակալությունը, Ուկրաինայի երկինքը փակ է թռիչքների համար, իսկ արևմտյան ավիաընկերությունները խուսափում են Ռուսաստանի օդային տարածքից։ Հյուսիսային բևեռի վրայով թռիչքները, սակայն, վտանգավոր են նույնիսկ փորձառու օդաչուների համար, գրում է գործակալությունը։

«Դա հուզիչ բան է: Սրանք բաներ են, որոնք հազվադեպ են արվում», – մեջբերում է «Լյուֆթվաֆի» կապիտան Միքայել Վայերերը, ով վարել է ինքնաթիռը։

Սա նրա երկրորդ թռիչքն է Հյուսիսային բևեռով: 2013-ին դա պատահեց այն ժամանակվա արտգործնախարար Գիդո Վեստերվելլեի հետ, ով Լաոսից թռավ Նյու Յորք, և դա ամենակարճ ճանապարհն էր։

Շոլցը նաև Գերմանիայից Ճապոնիա է թռչել շրջանցիկ ճանապարհով։ Ինքնաթիռը թռել է Ավստրիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի վրայով, ինչը երկու ժամով ավելացրել է ճանապարհորդության ժամանակը։

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…