• 30/04/2022

Ուկրաինայում հատուկ գործողությունն աշխարհն ազատագրում է Արևմուտքի նեոգաղութատիրությունից. Լավրով

Ուկրաինայում հատուկ գործողությունն աշխարհն ազատագրում է Արևմուտքի նեոգաղութատիրությունից. Լավրով

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը նպաստում է աշխարհի ազատագրմանը Արևմուտքի ճնշումներից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ակնհայտ է, որ կոլեկտիվ Արևմուտքի փորձերը՝ միջամտելու պատմության բնական ընթացքին, իրենց խնդիրներն ուրիշների հաշվին լուծելու նպատակ ունեն, եւ դատապարտված են։ Այսօրվա աշխարհն ունի մի քանի որոշումների կայացման կենտրոններ, այն բազմաբևեռ է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի պետությունները դինամիկ զարգանում են: Իրական ազատություն է ի հայտ գալիս բոլորի ընտրության համար, ներառյալ զարգացման ուղիները և մասնակցությունը ինտեգրացիոն նախագծերին: Ուկրաինայում մեր հատուկ ռազմական գործողությունը նաև նպաստում է աշխարհը նեոգաղութատիրությունից ազատագրելու գործընթացին: Արևմուտքի ճնշումը, որը մեծապես ներգրավված է ռասիզմի և բացառիկության բարդույթի մեջ»,- հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարը։