• 02/05/2022

Հունգարիան վետո կդնի Ռուսաստանից գազի ներկրումը սահմանափակելու ԵՄ ցանկացած որոշման վրա

Հունգարիան վետո կդնի Ռուսաստանից գազի ներկրումը սահմանափակելու ԵՄ ցանկացած որոշման վրա

Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգել Գուլյաշը հայտարարել է, որ Բուդապեշտը վետո կդնի եվրոպական ցանկացած առաջարկի, որը կսահմանափակի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ երբեք չենք աջակցի էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների ընդլայնմանը»,- ասել է Գուլյաշը։