• 13/05/2022

Ի՞նչ կապ ունի Արթուր Մեսչյանը ապօրինի կառույցի հետ

Ի՞նչ կապ ունի Արթուր Մեսչյանը ապօրինի կառույցի հետ

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է «Սասուն» ազգագրական երգիպարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

– Մայիսի 9-ի Եռատոնը Դուք ինչպե՞ս նշեցիք:

– Այդ տոնը դիմավորել եմ իմ տանը, իմ բակում, ընտանիքիս հետ: Ոչ մի տեղ չեմ կարողացել ներկա լինեմ: Այն իրական աշխարհը, որը ձեռք բերեցինք, երազանք էր մեզ համար: Ինձ թվում էր, որ վաղվա օրն ավելի կայուն պետականության առջեւ պետք է կանգնենք: Այնինչ փորձությունը բերեց նրան, որ ընդհանրապես զրկվեցինք մեր իրական շատ բարիքներից:

– Ձեր պապերը մասնակցե՞լ են Հայրենական մեծ պատերազմինկպատմե՞ք նրանց մասին:

– Այո, ե՛ւ մայրական, ե՛ւ հայրական կողմի պապերս գնացել են պատերազմ եւ չեն վերադարձել: Մինչեւ չորս, հինգ տարի` հայրական պապս անհետ կորած էր: Այստեղի արխիվներում փնտրում ու չէինք գտնում: Բայց հորեղբորս տղան` որը Մոսկվայում է, այնտեղի արխիվներից տեղեկացավ, որ հորս հայրը` Միրոն, հուղարկավորված է Բելոռուսիայի Եղբայրական գերեզմանատանը: Մենք գնացինք, տեսանք, աղոթք արեցինք, խնկարկեցինք, մի փոքր հող վերցրինք, բերեցինք մեզ հետ: Այսպիսով`յոթանասունվեց տարի անց նոր միայն կարողացանք տեղեկանալ, թե Միհրան պապին որտեղ է զոհվել, եւ որտեղ է գտնվում իր գերեզմանը:

– Ռուսհայկական հարաբերություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ցանկացած ընտանիքում կամ ազգի մեջ կա մի հասկացողություն` ամեն տեղ պետք է լինի ազնվություն: Եթե չկա ազնվություն, համարեք, որ ամեն տեղ էլ խնդիր կա: Ավետարանն ասում է `մարդիկ գործերով են ի հայտ գալիս: Քաղաքականությունը պետք է լինի կիրթ եւ դրա հետ մեկտեղ` ազնիվ…

– Խոսում եք ազնվությունիցարդյո՞ք արդարացի էերբ Ձեր տունը վերածել եք մշակութային կենտրոնիբայց այսօր Ձեզ այն վիճակի են հասցրելոր նույնիսկ ստեղծագործել չեք կարողանում:

– Եթե արդարացի լիներ, ես այս կարգավիճով այստեղ ներկա չէի լինի: Ուրիշ մտքով, հոգեբանությամբ ու մոտեցումով ներկա կլինեի: Բայց իրենք թույլ են տալիս, որ դու ինքդ դուրս գաս քո հունից, էությունից, մարդկային որակից: Խոսում, արտահայտվում ես, ասում են` քաղաքականությամբ է զբաղվում, որը չգիտեմ ինչ լոզունգ է դարձել: Ի՞նչ քաղաքականություն… Այս պետությունը, պետականությունն իմ մի մասնիկն են, երբ որ ինքը անհանգիստ է, ես անհանգստացած եմ: Ուզեմ թե չուզեմ պետք է բարձրաձայնեմ, խոսեմ, հասկանամ:

Անկեղծ ասած` տունը ինձ տրման օրվանից հետո ոչ միայն տուն է ապրելու համար, այլ` արարման համար: Ես այսօր շատ բաներից չարացել եմ եւ ափսոսում եմ, որ այսքան գործեր անելուց հետո` ես իմ երկրի մեջ պետք է ունենամ խնդիր: Եթե խնդիրները որոշվում են այժմյան օրենքներով, սա օրենք չի: Սա ընդամենը մարդասպանություն է: Մարդիկ կան մեր երկրում, ներդրում են անում: Իրենց ներդրումը մեծ փողեր աշխատելն է: Օրինակ` այսօր իմ տունը քանդում են, ներդրում են անում: Ասում են` բիզնես ենք անում: Փող են աշխատում: Ես էլ ներդրում եմ անում, չգիտեմ` ինչ եմ պահում: Ես մարդկային հարաբերություն եմ քարոզում ամբողջ աշխարհի համար:

– Ինչպե՞ս ավարտվեց Ձեր տան հետ կապված պատմությունը:

– Չի ավարտվել, ընդհակառակը օր օրի ավելի սաստկանում, վատանում է: Հետաքրքիրն այն է, որ սկզբից տեղյակ չէի, որ այսքան ծախսերի տակ պետք է մտնեմ, որովհետեւ հույս ունեի, որ կա օրենք, եւ օրենքի շրջանակում պետք է արվի ամեն ինչ: Իհարկե, ես խոսում եմ օրենքից, իսկ որոշ մարդիկ խոսում են առեւտրից: Հատկապես փաստաբան մարդիկ… Փաստաբան Տիգրան Խուրշուդյանը Հանրային հեռուստատեսությամբ ելույթ է ունենում. կրկնում եմ, ես օրենքի մասին եմ խոսում, իսկ ինքը եկել է իմ տունը քանդում է եւ ասում է` իրենք ինձ առաջարկել են երեքհարկանի տուն` քանդեն նորից կառուցեն: Ես հետո չեմ ուզել եւ իրենցից ուզել եմ մեկ միլիոն դոլար: Ես ուզում եմ այդ նույն Տիգրան Խուրշուդյանին հարց տամ` դու ինձ տեսե՞լ ես, իմ հետ խոսե՞լ ես իրականում: Դու եկել ես, որ իմ   այս տունը, որ ես սարքել եմ, քանդեմ, մեկ միլիոն առնե՞մ: Դե արի տեսնեմ, կգնահատե՞ս այդ միլիոնը:

Եվ այն մարդու հետ, որ զրույց է եղել, կամ ինքը տեղյակ է, այդ նույն մարդը թող կանգնի հայ մարդկանց աչքերի մեջ նայի եւ ասի, թե ինձ ոնց էր խնդրում կամ ուզում էր համոզել եւ ճանապարհ դներ, գնայի Հայկ Մարությանի մոտ, որ ես խնդրեի վերջինիս, որ այս գեղեցիկ, ապօրինի կառույցը շինարարության շինթույլտվություն ստանա: Իրենք հասան իրենց նպատակին: Հայկ Մարությանը դա արեց: Տվեց, որովհետեւ այնտեղ մամոնան շատ արժեքավոր էր: Բայց մինչեւ այդ, Հայկ Մարությանը լավ էլ գիտեր այս խնդիրները: Այդ մարդիկ գեղեցիկ կանաչապատումով նախագիծ են գծել, որ ցանկացած բնակչի ոգեւորեն: Ասեն` տեսեք ինչ ենք կառուցում ձեզ համար: Իրականում կգան, եւ ես այդ բոլորը ցույց կտամ:

– Սո՞ւտ էր դա:

– Իհարկե, սուտ է:

– Այսինքնկեղծ նախագծերով են հանդես գալիս:

– Սրանով սկզբից խաբել են որոշ մարդկանց: Ցույց են տվել բնակիչներին, որ ստորագրություն հավաքեն:

– Իսկ այս ամենի հեղինակն ո՞վ է:

– Այդ ամենի հեղինակը Մանուկյան Արմենն է… Նույն այս տարածաշրջանում կա մարդ, որը Արթուր Մեսչյանն է: Ինքը ժամանակին, որպես բակի բնակիչ, բողոքել է այս շինարարության դեմ ու ստորագրել է, որ չկառուցվի, բայց հետո, որպես գլխավոր ճարտարապետ, ստորագրել է: Համաձայն է, որ կառուցվի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ