• 25/06/2022

Սեւերոդոնեցկն ամբողջությամբ ազատվել է. Կադիրով

Սեւերոդոնեցկն ամբողջությամբ ազատվել է. Կադիրով

Սեւերոդոնեցկի արդյունաբերական գոտին և օդանավակայանն ամբողջությամբ ազատվել են: Այս մասին հայտնել է Ռամզան Կադիրովը:

Իսկ դա նշանակում է, որ քաղաքն ամբողջությամբ ռուսական ուժերի վերահսկողության տակ է:

Շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի եղբորը, Չեչնիայի Հանրապետության ղեկավարի օգնական Ապտա Ալաուդինովին և ԼԺՀ-ի «Ադլերի»  կորպուսի հրամանատարին, հավելել է Կադիրովը։
նա նաեւ նշել է, որ «Ազոտ» գործարանի տարածքից ազատ է արձակվել 800 խաղաղ բնակիչ: Օդանավակայանը մաքրվում է բանդաների մնացորդներից, նրա ողջ տարածքը վերահսկվում է։
Աշխատանքներ են տարվում նաև Բորովսկոե բնակավայրի մաքրման ուղղությամբ։