• 25/06/2022

Պուտինի եւ Լուկաշենկոյի հանդիպումը. ամենակարեւոր հայտարարությունները

Պուտինի եւ Լուկաշենկոյի հանդիպումը. ամենակարեւոր հայտարարությունները

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումից գլխավորը.

-Լուկաշենկոն Պուտինին ասել է, որ Լիտվայի կողմից Կալինինգրադի մեկուսացումն իրականում պատերազմի հայտարարություն է։

– Պուտինը Լուկաշենկոյին ասել է, որ Եվրոպայում ամերիկացիները ՆԱՏՕ-ի անդամ 6 երկրներում ունեն 200 միջուկային մարտավարական զինամթերք, դրանց օգտագործման համար պատրաստվել է 257 ինքնաթիռ։

– Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը «Իսկանդեր-Մ» համալիրները կտեղափոխի Մինսկ։

– Լուկաշենկոն խնդրել է Պուտինին օգնել Բելառուսի սահմանների մոտ միջուկային զենքով ՆԱՏՕ-ի օդային թռիչքներին հայելային պատասխան տալու հարցում:
Ինչին ի պատասխան Պուտինն ասել է, որ մինչ այժմ կարիք չկա միջուկային մարտագլխիկներով ՆԱՏՕ-ի ինքնաթիռների ուսումնական թռիչքների հայելային պատասխան տալ` միջուկային մարտագլխիկներով զինված ռուսական թռիչքների միջոցով։

Վլադիմիր Պուտինը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Միութենական պետության վերաբերյալ բոլոր հարցերը համաձայնեցված են։