• 25/06/2022

Ինչ է կատարվում Լիսիչանսկում. ներկայացնում է Սեմյոն Պեգովը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչ է կատարվում Լիսիչանսկում. ներկայացնում է Սեմյոն Պեգովը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռազմաճակատի Լիսիչանսկի հատվածում ստեղծված իրավիճակը «wargonzo» նախագծի համար պատմում է «Սոտկա» խմբի սպան՝ «Նևսկի» ազդականչով։ Ըստ այդմ.

Ռուսական ուժերը Լիսիչանսկը վերցրել են օպերատիվ շրջապատման մեջ։

Ռուսաստանի և ԼԺՀ-ի ուժերը մտել են արվարձաններ` Մելնիկով (Մատրոսսկայա) հանքավայրի տարածքում։

Վոլչեարովկա բնակավայրի տարածքում ուս շարունակվում է առաջխաղացումը։

Դաշնակից ուժերը, այդ թվում՝ ԴԺՀ-ի ՆՄ 100-րդ բրիգադի աջակցությամբ, հասել են Լիսիչանսկ-Արտեմովսկ մայրուղի և այն վերցրել կրակի հսկողության տակ։

Լիսիչանսկը փաստացի գտնվում է օպերատիվ շրջապատման մեջ. քաղաքի հետ մնացել է կապի միայն մեկ ճանապարհ, որը մասամբ անցնում է դաշտերով` բաց հատվածով և գտնվում է մշտական ​​հրետակոծության տակ։

Այս մասին Facebook-ում գրում է Լիսիչանսկում բնակվող NABU-ի անկախ գործակալ Եվգենի Շևչենկոն (նա, ըստ ամենայնի, այժմ Ուկրաինայի զինված ուժերի շարքերում է)։

«Բուն քաղաքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ մարդկանց պակաս, տանկերի, հրետանու և ավիացիայի պակաս: Եվ իրավիճակը, ցավոք, կվատթարանա: Մարտերը շարունակվում են»,- հավելել է Շևչենկոն: