- 12/08/2022
«Կիևյան տականքները կարծես պատրաստ են նոր Չեռնոբիլ կազմակերպել» կամ միջուկային պատերազմից վայրկյաններ պակաս
Արտեն տեղեկացրել ենք, որ Պուտինի ղեկավարությամբ այսօր Մոսկվայում Անվտանգության նիստ է կայացել: Այն, որ դրանում հիմնական զեկուցողը Պաշտպանության նախարար Շոյգուն էր, իսկ Պուտինն էլ ակմարկեց, որ քննարկվելուն են անվտանգային հարցեր, արդեն իսկ լուրջ մտահոգության տեղիք էր տելիս: Հաշվի առնելով, որ դրանից ժամեր առաջ ավարտվել էր Զապորոժիեյի ԱԷԿ-ին ուկրաինացիների հարվածների հարցով ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ, հիշեցնենք, ԱԽ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Նեբենզյան նախազգուշացրել է, որ` «Կիևի հանցավոր գործողությունները Զապորոժիեի ատոմակայանի դեմ աշխարհը հասցնում են միջուկային աղետի եզրին», եւ դրա համար անմիջականորենյ ԱՄՆ-ի պատասխանատվություն կրում:
Դա ՌԴ ԱԽ նիստի համար բավարար եւ միանգամայն լուրջ առիթ էր, եւ հայտարարությունը, որ քիչ առաջ հնրչեցրեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, իր հերթին է այդ մասին ակնարկում, որ Կիևի ռեժիմը, Արևմուտքի հովանավորությամբ, ակնհայտորեն պատրաստ է նոր միջուկային աղետ կազմակերպել Եվրոպայում։ «Կիևի տականքներն ու նրանց արևմտյան հովանավորները կարծես պատրաստ են նոր Չեռնոբիլ կազմակերպել: Հրթիռներն ու արկերն ավելի ու ավելի են մոտենում Զապորոժիեի ատոմակայանի ռեակտորին և ռադիոակտիվ իզոտոպների պահեստավորման օբյեկտներին: Ասում են՝ Ռուսաստանն է։ Սա ակնհայտ, 100 տոկոսանոց անհեթեթություն է նույնիսկ հիմար ռուսաֆոբ հասարակության համար։ Նույնիսկ ՄԱԿ-ը չի հավատում. ասում են՝ դա զուտ պատահական է լինում։ Ասես չէին ուզում…»:
Telegram-ում իր խոսքը Մեդվեդեւն ավարտել է նման ցնցող մտքով. «Ի՞նչ ասեմ… Չպետք է մոռանալ, որ Եվրամիությունն էլ ատոմակայաններ ունի։ Եվ այնտեղ հնարավոր են նաև վթարներ»։
Եվ ահա այստեղ վերադառնանք ՄԱԿ-ի ԱԽ նիստին, ավելի կոնկրետ, մի շարք արժանահավատ աղբյուրների կողմից դրա կուլուարային մասում քննարկումների մասին հուշումներին: Ըստ աղբյուրների, կուլուարներում Վաշինգտոնի ներկակյացուցիչը, բնականաբար, ատամներով պահել է Ուկրաինային, եւ բանավեճի արդյունքում ՌԴ ներկայացուցիչը նրան է նետել այն միտքը, որ Մոսկվայի համոզմամբ հենց Վաշինգտոնն է ատոմակայանին հարվածելու ավանտյուրային դրդում իրենց խամաճիկ Զելենսկուն: Ըստ այդմ, աղբյուրների համաձայն, Նեբեզնյան անցել է նաեւ բաց տեքստի. եթե ատոմակայանում տեխնոծին աղետ լինի, եւ դրա հետեւանքները որեւէ վնաս հասցնեն ՌԴ-ին, Դոնբասին, ռուսական վերահոսկողության այլ գոտիների բնակիչներին ու զորքերին (իսկ որ վնաս կհասցնեն, անխուսափելի է), ՌԴ-ն դա կհամարի, որպես իր վրա միջուկային հարձակում: Իսկ այդ դեպքում, համաձայն ռազմական դոկտրինների, ՌԴ-ն անմիջապես իրեն համարժեք պատասխանի իրավունք կվերագրի: Այն, որ Մեդվեդեւը հիշում է եվրոպական ատոմակայանների եւ այնտեղ «հնարավորվթարներ» մասին, անուղղակիորեն հաստատում է ԱԽ-ի հետ կապված հիշատակված տեղեկատվությունը:
Այսպիսով, գնդակն ամերիկյան դաշտում է` կգնա՞ն միջուկային պատերազմի, թե` ոչ: Եվ ՌԴ ԱԽն-էլ այսօր քննարկում էր բոլոր հնարավոր սցենարները: