• 12/08/2022

«Կիևյան տականքները կարծես պատրաստ են նոր Չեռնոբիլ կազմակերպել» կամ միջուկային պատերազմից վայրկյաններ պակաս

«Կիևյան տականքները կարծես պատրաստ են նոր Չեռնոբիլ կազմակերպել» կամ միջուկային պատերազմից վայրկյաններ պակաս

Արտեն տեղեկացրել ենք, որ Պուտինի ղեկավարությամբ այսօր Մոսկվայում Անվտանգության նիստ է կայացել: Այն, որ դրանում հիմնական զեկուցողը Պաշտպանության նախարար Շոյգուն էր, իսկ Պուտինն էլ ակմարկեց, որ քննարկվելուն են անվտանգային հարցեր, արդեն իսկ լուրջ մտահոգության տեղիք էր տելիս: Հաշվի առնելով, որ դրանից ժամեր առաջ ավարտվել էր Զապորոժիեյի ԱԷԿ-ին ուկրաինացիների հարվածների հարցով ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ, հիշեցնենք, ԱԽ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Նեբենզյան նախազգուշացրել է, որ` «Կիևի հանցավոր գործողությունները Զապորոժիեի ատոմակայանի դեմ աշխարհը հասցնում են միջուկային աղետի եզրին», եւ դրա համար անմիջականորենյ ԱՄՆ-ի պատասխանատվություն կրում:

Դա ՌԴ ԱԽ նիստի համար բավարար եւ միանգամայն լուրջ առիթ էր, եւ հայտարարությունը, որ քիչ առաջ հնրչեցրեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, իր հերթին է այդ մասին ակնարկում, որ Կիևի ռեժիմը, Արևմուտքի հովանավորությամբ, ակնհայտորեն պատրաստ է նոր միջուկային աղետ կազմակերպել Եվրոպայում։ «Կիևի տականքներն ու նրանց արևմտյան հովանավորները կարծես պատրաստ են նոր Չեռնոբիլ կազմակերպել: Հրթիռներն ու արկերն ավելի ու ավելի են մոտենում Զապորոժիեի ատոմակայանի ռեակտորին և ռադիոակտիվ իզոտոպների պահեստավորման օբյեկտներին: Ասում են՝ Ռուսաստանն է։ Սա ակնհայտ, 100 տոկոսանոց անհեթեթություն է նույնիսկ հիմար ռուսաֆոբ հասարակության համար։ Նույնիսկ ՄԱԿ-ը չի հավատում. ասում են՝ դա զուտ պատահական է լինում։ Ասես չէին ուզում…»:

Telegram-ում իր խոսքը Մեդվեդեւն ավարտել է նման ցնցող մտքով. «Ի՞նչ ասեմ… Չպետք է մոռանալ, որ Եվրամիությունն էլ ատոմակայաններ ունի։ Եվ այնտեղ հնարավոր են նաև վթարներ»։

Եվ ահա այստեղ վերադառնանք ՄԱԿ-ի ԱԽ նիստին, ավելի կոնկրետ, մի շարք արժանահավատ աղբյուրների կողմից դրա կուլուարային մասում քննարկումների մասին հուշումներին: Ըստ աղբյուրների, կուլուարներում Վաշինգտոնի ներկակյացուցիչը, բնականաբար, ատամներով պահել է Ուկրաինային, եւ բանավեճի արդյունքում ՌԴ ներկայացուցիչը նրան է նետել այն միտքը, որ Մոսկվայի համոզմամբ հենց Վաշինգտոնն է ատոմակայանին հարվածելու ավանտյուրային դրդում իրենց խամաճիկ Զելենսկուն: Ըստ այդմ, աղբյուրների համաձայն, Նեբեզնյան անցել է նաեւ բաց տեքստի. եթե ատոմակայանում տեխնոծին աղետ լինի, եւ դրա հետեւանքները որեւէ վնաս հասցնեն ՌԴ-ին, Դոնբասին, ռուսական վերահոսկողության այլ գոտիների բնակիչներին ու զորքերին (իսկ որ վնաս կհասցնեն, անխուսափելի է), ՌԴ-ն դա կհամարի, որպես իր վրա միջուկային հարձակում: Իսկ այդ դեպքում, համաձայն ռազմական դոկտրինների, ՌԴ-ն անմիջապես իրեն համարժեք պատասխանի իրավունք կվերագրի: Այն, որ Մեդվեդեւը հիշում է եվրոպական ատոմակայանների եւ այնտեղ «հնարավորվթարներ» մասին, անուղղակիորեն հաստատում է ԱԽ-ի հետ կապված հիշատակված տեղեկատվությունը:

Այսպիսով, գնդակն ամերիկյան դաշտում է` կգնա՞ն միջուկային պատերազմի, թե` ոչ: Եվ ՌԴ ԱԽն-էլ այսօր քննարկում էր բոլոր հնարավոր սցենարները: