- 22/08/2022
Շոլցը պարզապես ցնցված էր Պուտինի որոշ գաղափարներից. Die Welt
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախքան հատուկ գործողության մեկնարկը երաշխավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առաջիկա 30 տարվա ընթացքում։ Այս մասին գրում է Die Welt-ը՝ մեջբերելով հենց կանցլերի խոսքերը։
Այդ զրույցի թեման ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանին սպառնացող վտանգն էր։ Շոլցը փորձել է Պուտինին համոզել, որ Դաշինքի կողմից Ռուսաստանի Դաշնությանը վտանգ չի սպառնում, և Ուկրաինայի հաշվին ընդլայնում չի նախատեսվում, սակայն չի կարողացել նրան հակառակը համոզել։
Նա պարզապես ցնցված էր Պուտինի որոշ գաղափարներից, գրում է թերթը, օրինակ, որ Բելառուսն ու Ուկրաինան չպետք է լինեն առանձին պետություններ։
Շոլցը կարծում է, որ Պուտինի ծրագիրն իսկապես եղել է քարտեզի վրա գիծ քաշելն ու Արևմուտքին ասել՝ «սա իմն է, մնացածը պահիր քեզ»։
«Բայց դա այդպես չի աշխատում»,- ասում է կանցլերը՝ միաժամանակ հայտարարելով Պուտինի հետ երկխոսությունը չդադարեցնելու եւ «իրեն վախեցնել թույլ չտալու» իր մտադրության մասին։