- 22/08/2022
Երրորդ հզոր թռիչքը մեկ օրում. Եվրոպայում գազի գինը գերազանցեց 3000 դոլարը
Եվրոպայում գազի գինն արդեն գերազանցել է խորանարդ մետրի դիմաց 3000 դոլարը։ Սա գների երրորդ հզոր թռիչքն է այսօրվա համար։
Այսօր կայացած առևտրային նստաշրջանի ընթացքում, Լոնդոնի ICE բորսայի տվյալներով, եվրոպական շուկայում վառելիքի արժեքը մարտի 8-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 3000 դոլարը։
Եվ սա սահմանը չէ, աճը շարունակվում է օգոստոսի 31-ից «Հյուսիսային հոսքով» մատակարարումները երեք օրով դադարեցնելու որոշման ֆոնին՝ բլոկի վերանորոգման պատճառով։
Նիդեռլանդների TTF հանգույցում սեպտեմբերյան ֆյուչերսների գինը հազար խորանարդ մետրի դիմաց հասել է 3024 դոլարի։
Երկուշաբթի՝ օգոստոսի 22-ին, առուվաճառքի բացումից հետո ընդհանուր աճը կազմել է գրեթե 20%:
Մինչդեռ դեկտեմբերյան ֆյուչերսներն արդեն 3100 դոլար են։
Անցյալ շաբաթ «Գազպրոմը» հայտարարեց օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը «Հյուսիսային հոսքով» մատակարարումների ամբողջական դադարեցման մասին՝ գազի կոմպրեսորային միակ բլոկի վերանորոգման համար, որը մնացել է շահագործման մեջ: