• 19/09/2022

Ռուս փորձագետների մեղադրանքները շրջվում են ուղիղ նիկոլյան վարչակազմի եւ սորոսատիպ հկ-ների դեմ

Ռուս փորձագետների մեղադրանքները շրջվում են ուղիղ նիկոլյան վարչակազմի եւ սորոսատիպ հկ-ների դեմ

Ռուսական փորձագիտական հանրության մոտ, այսօր Երեւանում կայացած` ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայով հավաքի մասնակիցների թվի գնահատումից հետո ուշագրավ փոփոխություն կա:

Օրինակ, հեղինավավոր ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակի գնահատմամբ. «Փելոսին եկավ և հրահանգեց ցնցել Հայաստան:.
Երևանում անմիջապես բողոքի ակցիաներ սկսվեցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով։ Միայն թե շատ մարդ չկար՝ մոտ երկու հազար։ Փորձագիտական ​​շրջանակներում կատակում են, թե Փաշինյանի կառավարության բոլոր աշխատակիցներն են ու ՀԿ-ները:

Բացի այդ, բոլոր փորձագետներն այս ամենը անվանում են լավագույն նվերը Բաքվի համար։
Նաեւ հավելում են, որ, իհարկե, Երեւանը հիմա ՀԱՊԿ-ից դուրս չի գա, բայց հիմա Ռուսաստանի Դաշնությունը վարկաբեկելու եւ անուղղակի քննադատելու գործ է սկսվել»։

Այսինքն, ռուսական փորձագիտական շրջանակներում այս կարծիքն է հիմնավորվում: Եթե հավաքվել է «մոտ երկու հազար մարդ», դա նշանակում է, որ թեեւ ՌԴ-ից եւ ՀԱՊԿ-ից առկա որոշակի բողոքներին, այնուամենայնիվ նրանցից հրաժարվելու պահանջը հայաստանյան հանրության մոտ գրեթե զրոյական արձագանք ստացավ, այն էլ նման տոտալ, պետական վերին մակարդակներով քարոզից հետո: Դա, ի դեպ, նաեւ ցույց է տալիս Նիկոլի ներկա վարկանիշն ու իրական թիմակիցների շրջանակը:

Սրանից զատ, եթե ռուսական փորձագետների կարծիքով այդ 2000 մարդը «Փաշինյանի կառավարության բոլոր աշխատակիցներն են ու ՀԿ-ները», ապա հենց դրանք էլ ֆիքսվում են, որպես Ռուսաստանի հակառակորդ, եւ ոչ թե հայ ժողովուրդը: Այն դեպքում, երբ մինչ այդ հանրահավաքը մեղադրանքներ եւ սպառնալիքներ էին հնչում ողջ Հայաստանի հասցեին:

Այսինքն, հենց այս փաստն էլ, թերեւս, կդրվի Մոսկվայի հետագա քայլերի հիմքում:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…