- 17/10/2022
Ռուս-ուկրաինական հակամարտության և ոչ մի կողմի զենք չենք ուղարկել. Իրանը հերքում է
«Զենք չենք ուղարկել Ուկրաինայի պատերազմի մասնակից կողմերից որեւէ մեկին»:
Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերին նախարարության ներկայացուցիչ Նասեր Քյանանին:
«Իրանը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի կողմ չէ և զենք չի առաքել կողմերից և ոչ մեկին»,-նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Նրա պնդմամբ, Թեհրանը հանդես է գալիս Ուկրաինայում պատերազմի դեմ, այնպես ինչպես ընդդեմ Սիրիայում և Իրաքում պատերազմների:
Հավելենք, որ ուկրաինական կողմը պարբերաբար մեղադրում է Իրանին և նույնիսկ ապացույցներ ներկայացնում, թե ռուսական բանակը վերջին շրջանում սկսել է իրանական արտադրության ԱԹՍ-ներ և դրոն-կամիկաձեներ օգտագործել: