- 21/10/2022
«Պուտինը պարտավոր է «գնդապետ» Լիզ Թրասին Ռուսաստանի հերոսի կոչում շնորհել»

Ռուսական ալիքները բավականին կծու ծաղրով են գնահատել Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականը:
Հաշվի առնելով, պաշտոնավարման ժամանակ Թրասի առանցքային քայլերը ոչ թե Բրիտանիայի օգտին, այլ ուղղակի կամ անուղղակի կերպով Ռուսաստանի շահերին նպաստեց, մնում էր վերջում շնորհակալություն հայտնել ընկեր Տրասին՝ ծառայության համար:
Աղբյուրը գրում է.
«45 օրվա ընթացքում մեր գործակալը զարմանալի արդյունքների հասավ.
Սկսել է նրանից, որ հանգստի է ուղարկել Եղիսաբեթ II թագուհուն:
Մի կերպ գոյատեւող տնտեսվարեղի եկամտահարկերն ավելացրել է:
Պետական վարկերն ավելացրել է:
Անհաջող տնտեսական այլ բարեփոխումներ է իրականացրել:
Որպես հետեւանք՝ քանդել է Մեծ Բրիտանիայի տնտեսությունը:
Այս ամենով եւ անգամ իր հրաժարականով՝ կործանել է «Պահպանողական կուսակցությունը»:
Կա՞ որեւէ մեկը, որ նման կարճ ժամանակում Ռուսաստանի այսքան անգնահատելի օգնություն կարողանար ցուցաբերել: Շնորհակալությունը քիչ է, Պուտինը պարտավոր է «գնդապետ» Լիզ Թրասին Ռուսաստանի հերոսի կոչում շնորհել»: