• 21/10/2022

«Պուտինը պարտավոր է «գնդապետ» Լիզ  Թրասին Ռուսաստանի հերոսի կոչում շնորհել»

«Պուտինը պարտավոր է «գնդապետ» Լիզ  Թրասին Ռուսաստանի հերոսի կոչում շնորհել»

Ռուսական ալիքները բավականին կծու ծաղրով են գնահատել Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականը:

Հաշվի առնելով, պաշտոնավարման ժամանակ Թրասի առանցքային քայլերը ոչ թե Բրիտանիայի օգտին, այլ ուղղակի կամ անուղղակի կերպով Ռուսաստանի շահերին նպաստեց, մնում էր վերջում շնորհակալություն հայտնել ընկեր Տրասին՝ ծառայության համար:

Աղբյուրը գրում է.

«45 օրվա ընթացքում մեր գործակալը զարմանալի արդյունքների հասավ.

▪️Սկսել է նրանից, որ հանգստի է ուղարկել Եղիսաբեթ II թագուհուն:

▪️Մի կերպ գոյատեւող տնտեսվարեղի եկամտահարկերն ավելացրել է:

▪️Պետական ​​վարկերն ավելացրել է:

▪️Անհաջող տնտեսական այլ բարեփոխումներ է իրականացրել:

▪️Որպես հետեւանք՝ քանդել է Մեծ Բրիտանիայի տնտեսությունը:

▪️Այս ամենով եւ անգամ իր հրաժարականով՝ կործանել է «Պահպանողական կուսակցությունը»:
Կա՞  որեւէ մեկը, որ նման կարճ ժամանակում Ռուսաստանի այսքան անգնահատելի օգնություն կարողանար ցուցաբերել: Շնորհակալությունը քիչ է, Պուտինը պարտավոր է «գնդապետ» Լիզ  Թրասին Ռուսաստանի հերոսի կոչում շնորհել»: