- 21/10/2022
Կիեւը տարեկան բյուջեն մխսել է, իսկ Եվրոպան չի շտապում փող տալ
Գերագույն Ռադան հաստատել է, որ Կիևն արդեն ծախսել է երկրի ամբողջ տարեկան բյուջեն։ Որ Ուկրաինան նման ֆինանսական վիճակում է, ավելի վաղ հայտնելու առիթ ունեցել ենք:
Սա նշանակում է, որ եթե ինչ-որ տեղից փող չգտնեն, ստիպված են լինելու կանգնեցնել պետական բոլոր ծախսերը, այդ թվում՝ ռազմական, թոշակ-աշխատավարձերի եւ այդպես շարունակ: Ընդ որում, ներկա գնային թռիչքների պարագայում դա սոհամահության է դատապարտում միլիոնավոր մարկանց:
Ելքը նոր գումարներ դրսից խնդրելն է, եւ հիմնական «կթու կովերից» մեկը Եվրամիությունն է, քանի որ ամերիկացիները հիմնականում նախընտրում են «կենդանի» փողի փոխարեն զենք տալ: Այսինքն, Կոնգրեսի հատկացումները միանգամից փոխանցվում է ամերիկյան զենք արտադրողներին, այդ զենքը (կոռուպցիոն դրվագները մի կողմ թողնենք) հատկացվում է Կիեւին, իսկ գումարը գրանցվում է, որպես Ուկրաինային տրամադրված վարկ:
Այսպիսով, պետբյուջեի սպառման պես, գոնե նվազագույն ծախսերի համար պետք է, որ ԵՄ-ն ամսական գոնե 4 միլիարդ եվրո հատկացնի, եւ այդ խնդրանքով Կիեւը դիմել է ԵՄ-ին: Դա հաստատեց նաեւ իր հերթին թալանի մեղադրանքի տակ գտնվող Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Բայց 4 միլիարդ ԵՄ-ն տալ չի կարող, իր սեփական բյուջեն արդեն իսկ ծախսված է այս, միգուցե նաեւ գալիք տարվա չափով: Արդյունքում, տիկին Ուրսուլան առաջարկում է ամսական 1,5 միլիարդ տալ, որ գոնե ռազմական ծախսերը (աշխատավարձեր եւ այլն) բավարարվի:
Կտա՞ ԵՄ-ն այդ գումարը, երբ տարաբնույթ «բունտերով» բռնկված եվրոպական երկրները իրենց հերթին են սկսել ԵՄ-ում «բունտ» անել: Սակայն եթե անգամ տա, էլի սոցիալական ծախսերի համար Կիեւին փող չի մնալու։ Թե ինչպես է դրա տակից Զելենսկին դուրս գալու, կտեսնենք առաջիկա մեկ-երկու շաբաթներին: