• 21/10/2022

Կիեւը տարեկան բյուջեն մխսել է, իսկ Եվրոպան չի շտապում փող տալ

Կիեւը տարեկան բյուջեն մխսել է, իսկ Եվրոպան չի շտապում փող տալ

Գերագույն Ռադան հաստատել է, որ Կիևն արդեն ծախսել է երկրի ամբողջ տարեկան բյուջեն։ Որ Ուկրաինան նման ֆինանսական վիճակում է, ավելի վաղ հայտնելու առիթ ունեցել ենք:

Սա նշանակում է, որ եթե ինչ-որ տեղից փող չգտնեն, ստիպված են լինելու կանգնեցնել պետական բոլոր ծախսերը, այդ թվում՝ ռազմական, թոշակ-աշխատավարձերի եւ այդպես շարունակ: Ընդ որում, ներկա գնային թռիչքների պարագայում դա սոհամահության է դատապարտում միլիոնավոր մարկանց:

Ելքը նոր գումարներ դրսից խնդրելն է, եւ հիմնական «կթու կովերից» մեկը Եվրամիությունն է, քանի որ ամերիկացիները հիմնականում նախընտրում են «կենդանի» փողի փոխարեն զենք տալ: Այսինքն, Կոնգրեսի հատկացումները միանգամից փոխանցվում է ամերիկյան զենք արտադրողներին, այդ զենքը (կոռուպցիոն դրվագները մի կողմ թողնենք) հատկացվում է Կիեւին, իսկ գումարը գրանցվում է, որպես Ուկրաինային տրամադրված վարկ:

Այսպիսով, պետբյուջեի սպառման պես, գոնե նվազագույն ծախսերի համար պետք է, որ ԵՄ-ն ամսական գոնե 4 միլիարդ եվրո հատկացնի, եւ այդ խնդրանքով Կիեւը դիմել է ԵՄ-ին: Դա հաստատեց նաեւ իր հերթին թալանի մեղադրանքի տակ գտնվող Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Բայց 4 միլիարդ ԵՄ-ն տալ չի կարող, իր սեփական բյուջեն արդեն իսկ ծախսված է այս, միգուցե նաեւ գալիք տարվա չափով: Արդյունքում, տիկին Ուրսուլան առաջարկում է ամսական 1,5 միլիարդ տալ, որ գոնե ռազմական ծախսերը (աշխատավարձեր եւ այլն) բավարարվի:

Կտա՞ ԵՄ-ն այդ գումարը, երբ տարաբնույթ «բունտերով» բռնկված եվրոպական երկրները իրենց հերթին են սկսել ԵՄ-ում «բունտ» անել: Սակայն եթե անգամ տա, էլի սոցիալական ծախսերի համար Կիեւին փող չի մնալու։ Թե ինչպես է դրա տակից Զելենսկին դուրս գալու, կտեսնենք առաջիկա մեկ-երկու շաբաթներին: