- 25/10/2022
Կիեւում վախենում են, որ խոշոր ուժերն իրենց թիկունքում կարող են համաձայնության գալ
Ուկրաինական արժանահավատ աղբյուրը Կիեւում մոտ տիրող այս պատկերն է նկարագրում.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ նախագահի աշխատակազմում իսկապես վախենում են, որ իրենց թիկունքում համաշխարհային խաղացողները կարող են համաձայնության գալ և լուծել ուկրաինական ճգնաժամը։
Վերջին հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Զելենսկին փորձում է համոզել «գործընկերներին»` շարունակել խաղալ։
Սակայն արևմտյան ռեժիսորների աջակցությունը պահպանելու Զելենսկու միակ հնարավորությունը ԱՄՆ-ի «Դեմոկրատական կուսակցության» լոբբիստական խմբերի պահանջի կատարումն է` նախընտրական հարձակում սկսելը Խերսոնի գրավմամբ: Բայց այդ պահանջը լրացվել է նոր պայմանով` առանց Խերսոնի շրջանի ձախ ափը «հեղեղելու»։ Հաշվի առնելով, որ այդ դեպքում Մոսկվան, գրեթե անխուսափելիորեն, կհարվածի Ուկրաինայի կառավարման կենտրոններին, այդ թվում` տակտիկական միջուկային զենքով: Ավելի կոնկրետ, մեկ հարվածը Զելենսկու բունկերին բավական կլինի: Ամենրիկացիները, ճիշտ է, հարեւան Ռումինիայում են տեղակայել իրենց լավագույն ստորաբաժանումներից մեկը` 101-րդ դեսանտային դիվիզիան, սակայն այն մարտի մեջ մտցնելը մեկ բան է նշանակում` Երրորդ աշխարհամարտ:
Այս ամենից խուսափելու համար դեմոկրատներին պետք է, որ Կիեւը գրավի Խերսոնը, սակայն բացառելով այնպիսի արմատական քայլերը, ինչպիսին է քաղաքի հեղեղումը: Սակայն նման սցենարով առաջ գնալտ Զելենսկու համար դժվար կլինի, քանի որ կունենա առավելագույնը կորուստներ։ Ընդ որում, անգամ այդ դեպքում հաջողության որեւէ երաշխիք չկա: Իսկ ձախողման դեպքում, եթե ոչնչանա ուկրաինական բանակի խերսոնյան խմբավորումը, ապա ռուսների համար լիովին բացվում է մի կողմից` դեպի Նիկոլաեւ-Օդեսա, մյուս թեւով` դեպի Կիեւ բոլոր ճանապարհները:
Կա նաեւ այլ տարբերակ. մեր աղբյուրներից շատերը նշում են, որ ռուսները կարող են նաեւ թողնել Խերսոնը, սակայնառաջ գնալ այլ, մասնավորապես` Խարկովի ուղղությամբ, և այդպիսով տեղի կունենա տարածքների փոխանակում։ Աղբյուրները պնդում են, որ այս տարբերակները «ստվերային քննարկման» մեջ են: Բայց դա կարող է չբավարարել նախ` ամերիկացիներին, քանի որ այդ դեպքում Խերսոնի գարվումը «նախընտրական առավելություն» չի տա: Չի բավարարում նաեւ Մոսկվային, որը կարող է պահել Խերսոնը, նաեւ գրավել Խարկովը: Բավարարում է Զելոնսկուն, որը փորձում է իր նման մոտեցումը «հիմնավորել» «կողտոտ միջուկային ռումբի» սպառնալիքով: Սակայն նրան արդեն բացատրել են` դա կդառնա քո վերջը:
Ու քանի դեռ լուծում չկա, այժմ Ռուսաստանում պատրաստվում են Խորսոնի պաշտպանությանը, պատրաստում են նոր պաշարներ: Միաժամանակ, նրանց նպատակն է, որ բոլորին «ճաշակել» էներգետիկ և գազային ճգնաժամը, իսկ հետո պարենային ճգնաժամը: Այս ընթացքում ամերիկյան ընտրությունենրն էլ կավարտվեն, Վաշինգտոնում կստեղծվեն քաղաքական նոր իրողությունենր: Դրանից հետո պարզ կլինի, թե որ տարբերակով է պետք գործել»: