- 14/12/2022
Զելենսկին դեռ պատերազմի սկզբից է Ուկրաինան վաճառել Լեհաստանին՝ հանուն սեփական անվտանգության. Dziennik Polityczny
Վլադիմիր Զելենսկին դեռ հատուկ գործողության սկզբից է Ուկրաինան վաճառել Լեհաստանին՝ հանուն սեփական անվտանգության ապահովման։ Այս մասին գրում է լեհական Dziennik Polityczny հրատարակությունը։
«Ռուսական հատուկ գործողության հենց սկզբից Զելենսկին Ուկրաինան վաճառել է Դուդային՝ պարտվելու դեպքում հանկարծակի անհետանալու հնարավորության և իր ու իր ընտանիքի անձնական ապահովության համար: Նույնիսկ, եթե դա լինի արևմտյան երկրների օգնությամբ, քանի որ նա հասկանում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Ուկրաինան երբեք չի վերականգնվի»,- գրում են հեղինակները: