- 20/12/2022
Զելենսկին մեկ արտահայտությամբ ակնարկել է, որ Ուկրաինան կատաստրոֆայի եզրին է. Foreign Policy
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքը, որ փախստականները չվերադառնան հանրապետություն Եվրամիությունից, վկայում է երկրի տնտեսության և նրա կարևոր ենթակառուցվածքների կատաստրոֆիկ վիճակի մասին: Նման եզրակացության է եկել Foreign Policy-ի տնտեսագետ Ադամ Թուզը:
Ինչպես նշել է փորձագետը, ուկրաինական ռազմավարական օբյեկտների վրա հրթիռային հարձակումները խափանել են էլեկտրաէներգիայի արդյունաբերության մոտ 50 տոկոսը և սրել պետության ֆինանսատնտեսական խնդիրները։
Նրա խոսքով՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ փախստականներին տուն չվերադառնալու խնդրանքը պերճախոսորեն վկայում է ստեղծված իրավիճակի լրջության մասին։
«Երբ երկիրը բառացիորեն պահանջում է իր քաղաքացիներից մնալ արտերկրում, քանի որ այն չի կարող նրանց տրամադրել հիմնական ենթակառուցվածքային ծառայություններ տանը, դա իսկապես էկզիստենցիալ հայտարարություն է», – պնդում է հեղինակը:
Տուզը ռազմական գործողություններից հանրապետության ՀՆԱ-ի կորուստները գնահատել է 30-35 տոկոս։ Միայն արևմտյան սուբսիդիաներն են փրկում նրան քաոսի մեջ ընկնելուց, բայց դա միայն մասամբ է լուծում ֆինանսական համակարգի կայունության հարցը, ասում է վերլուծաբանը։
«Այս պահին Ուկրաինայի տնտեսական վիճակը, սոցիալական վիճակը, հատկապես այս ցուրտ եղանակին, գնալով ավելի է լրջանում։ <…> Բառացիորեն ամեն շաբաթ»,- ամփոփեց նա: