• 31/12/2022

Թուրքական իշխանությունները համաձայնել են դուրս բերել իրենց ուժերը Սիրիայի հյուսիսից

Թուրքական իշխանությունները համաձայնել են դուրս բերել իրենց ուժերը Սիրիայի հյուսիսից

Թուրքական իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցություններից հետո համաձայնել են դուրս բերել իրենց ուժերը Սիրիայի հյուսիսից: Այս մասին հայտնել է El Watan` հղում անելով իր աղբյուրին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էրդողանի նախաձեռնությամբ եւ ռուսական կողմի միջնորդությամբ Մոսկվայում կայացել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի եւ մյուս կողմից` Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասի և հետախուզության ղեկավար Ռաֆիկ Շահադայի հանդիպումը։ Սա այս մասշտաբով առաջին հանդիպումներ մոտ տասնամյա ընդմիջումից ի վեր: Եթե El Watan-ի տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա կնշանակի, որ մոսկովյան բանակցությւոններն արդյունավետ են եղել: Այդ մասին է խոսում նաեւ Աքարի հայտարարությունը, որ ամենամոտ ժամանակներս Բաշար Ասադն ու Էրդողանը կարող են հանդիպել: