• 01/01/2023

Կիեւի համար կորուստները շատ «ցավալի» են ստացվել (Տեսանյութ)

Կիեւի համար կորուստները շատ «ցավալի» են ստացվել (Տեսանյութ)

Ուկրաինական պաշտոնական աղբյուրներն այսօր գերակտիվ քարոզ են սկսել, թե նախաամանորյա և ամանորյա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների բոլոր հարձակումները հետ են մղվել:

ԲՀայց ահա ուկրաինական որոշ աղբյուրներ ուղիղ հակառակն են պնդում: Նախ, որ այդ բոլոր հարվածները ուղղված են եղել ոչ թե կենսական օբյեկտներին, այլ` ռազմական թիրախներին։ Այսիքն, բնական է, որ էներգետիկ համակարգը չի տուժել, եւ հենց դա էլ հիմք է տալիս Զելենսկու ռեժիմին խոսել հարվածները հետ մղելուց:

Բայց ահա ռազմական թիրախներին ուղղված հարվածները առավել քան ծանր են եղել, թեեւ, ըստ աղբյուրի. «Դրանց մեծ մասը գտնվում է քաղաքային ագլոմերացիայից դուրս, ուստի չկան լուսանկարներ և տեսանյութեր, ինչն էլ հնարավորություն են տվել նախագահի աշխատակազմի քարոզիչներին ցրել այն սուտը, թե հարձակումները հետ են մղվել»:

Միաժամանակ քաջատեղյակ աղբյուրը պնդում է. «Նաև երեկ և այսօր ամբողջ օրը քարոզիչները բացահայտ խաղ են նետում տեղեկատվական դաշտ, ինչը կարող է նշանակել, որ կորուստները շատ «ցավալի» են ստացվել։ Հարկ է ընդգծել, որ կորուստները «թիկունքում» են, քանի որ հարձակումները եղել են զորամասերի, զորավարժությունների, կապի բունկերների և ռազմական ուսումնական կենտրոնների վրա»։

Այնուամենայնիվ, որոշ օբյեկտների ուղղված հարվածները ֆիքսվել են (տեսանյութում), եւ այդ կադրերը հուշում են, որ հարվածն իրոք ծանր է եղել Կիեւի համար: