• 02/01/2023

2023թ.-ին Երրորդ աշխարհամարտը կարող է սկսվել Ուկրաինայից, Թայվանից և Կորեայից. Պուշկով

2023թ.-ին Երրորդ աշխարհամարտը կարող է սկսվել Ուկրաինայից, Թայվանից և Կորեայից. Պուշկով

2023 թվականին երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Ուկրաինայից, Թայվանից և Կորեայից։ Այս մասին հայտարարել է ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը։

«Իրականում ոչ Հունաստանի և Թուրքիայի միջև փոխհրաձգության, ոչ էլ 2023 թվականին Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանափակ տարածքային հակամարտության պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմը չի սկսվի։ Դրա համար լավ պատճառ չկա: Ուկրաինան, Թայվանը և Կորեական թերակղզին այն երեք վայրերն են, որտեղ զարգացումները կարող են ռազմական հակամարտություն հրահրել աշխարհի խոշոր տերությունների մասնակցությամբ: ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների քաղաքականության շնորհիվ Ուկրաինան մնում է այս տեսակի բախման ամենահավանական կետը»,- գրել է Պուշկովը։