• 04/01/2023

MI6-ը նախագահ Զելենսկու գրասենյակին տեղեկացրել է, որ ռուսական բանակն աննախադեպ հարվածներ կիրականացնեն

MI6-ը նախագահ Զելենսկու գրասենյակին տեղեկացրել է, որ ռուսական բանակն աննախադեպ հարվածներ կիրականացնեն

Ինչպես տեղեկացնում են ուկրաինական աղբյուրները, MI6-ը նախագահ Զելենսկու գրասենյակին և Գլխավոր շտաբին փոխանցել է հետախուզական տվյալներ այն մասին, որ Կրեմլը հրամայել է Ռուսաստանի Գլխավոր շտաբին մի շարք հարվածներ պատրաստել Կիևում կարևոր ենթակառուցվածքների և քաղաքացիական թիրախների դեմ:

Մակիիվկայի վրա հարվածը բուռն արձագանք առաջացրեց ռուսական հասարակության մեջ, ինչը ստիպում է Կրեմլին անդրադառնալ իրավիճակին և բարձրացնել խաղադրույքները ուկրաինական պատերազմի մեջ, ինչպես դա եղավ աշնանը` Ղրիմի կամրջի դեպքում:

Աղբյուրը նաեւ նշում է, որ արդեն այսօր պետք է սպասել աննախադեպ ուժգնության հարվածների, որոնք, մեծ հավանականությամբ, ուղղված կլինեն հատկապես ուկրաինական էներգետիկ համակարգի դեմ: