• 06/01/2023

Իրանցի գեներալը Բաքվին զգուշացրել է՝ չկրկնել Սադամ Հուսեյնի սխալները

Իրանցի գեներալը Բաքվին զգուշացրել է՝ չկրկնել Սադամ Հուսեյնի սխալները

Իրանի Իսլամական հեղափոխության  պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամ, գեներալ Ալիռեզա Թանհայը գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հիշատակին նվիրված իր ելույթում զգուշացրել է Բաքվին՝ չկրկնել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի սխալները, հաղորդում է «Ահրարգիլ» վերլուծական նորությունների կենտրոնը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պետք է դասեր քաղի Ուկրաինայի իրադրությունից եւ «տեսնի, թե ինչ են արել ամերիկացիներն ու եվրոպացիները Ուկրաինայի ժողովրդի հետ, եւ ավելի լավ կլինի, որ չկրկնի  Սադամի սխալը»։

«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ներխուժել Իրանի տարածք, լավ կլինի, որ չսխալվի իր հաշվարկներում։ Իրանը միասնական երկիր է, որը բաղկացած է տարբեր համոզմունքներով տարբեր էթնիկ խմբերից»,-ասել է գեներալը։