• 06/01/2023

Ամերիկացիներին 2023թ.-ին սպասվում են բազմաթիվ խնդիրներ. Daily Mail

Ամերիկացիներին 2023թ.-ին սպասվում են բազմաթիվ խնդիրներ. Daily Mail

Բայդենի պատճառով ԱՄՆ-ն խնդիրներ ունի տնտեսության, քաղաքականության, սոցիալական և միջազգային ոլորտներում: Նման կարծիք է հայտնել Daily Mail` հիմնվելով հարցումների արդյուքների վրա:

Հարցման համաձայն, որին մասնակցել է 1,8 հազար մարդ, ամերիկացիները հոռետեսորեն են տրամադրված ԱՄՆ-ի տնտեսության, քաղաքականության, սոցիալական և միջազգային ոլորտների զարգացման հեռանկարների վերաբերյալ և բազմաթիվ խնդիրներ են կանխատեսում նախագահ Ջո Բայդենի համար։

«Ամերիկացիներին մեծ թերահավատությամբ են դիմավորում 2023 թվականին և քիչ հույս ունեն, որ տնտեսական դժվարությունները, որոնք ավարտվեցին 2022 թվականին, կթուլանան», – ասվում է Daily Mail-ի հոդվածում:

ԱՄՆ տասը բնակիչներից ութը կարծում է, որ գալիք տարին լինելու է տնտեսական դժվարությունների, հարկերի ավելացման և բյուջեի դեֆիցիտի աճի ժամանակաշրջան, իսկ տասից յուրաքանչյուրից վեցը կարծում է, որ գները կաճեն: Նաեւ, 2024 թվականին ամերիկացիները արժեթղթերի շուկայում անկում են սպասում։

ԱՄՆ-ի քաղաքացիների 90%-ը պատրաստվում է եւս մեկ տարվա քաղաքական հակամարտության։ Հետազոտողները նշել են, որ ամերիկացիների 72%-ն ակնկալում է հանցավորության մակարդակի աճ, իսկ 56%-ը՝ բազմաթիվ արհմիությունների գործադուլներ։

Նաև Ամերիկայում քաղաքացիներն ակնկալում են միջազգային լարվածության ևս մեկ տարի, հարցվածների մեծ մասը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի ազդեցությունն աշխարհում կկոտրվի, իսկ Չինաստանը, ընդհակառակը, կամրապնդի այն։