• 06/01/2023

Բրիտանիան 2023 թվականին կբախվի G7-ի վատթարագույն ռեցեսիային. Financial Times

Բրիտանիան 2023 թվականին կբախվի G7-ի վատթարագույն ռեցեսիային. Financial Times

Financial Times-ի կողմից հարցված տնտեսագետները կանխատեսել են, որ Մեծ Բրիտանիան 2023 թվականին կբախվի G7-ի վատթարագույն ռեցեսիային և ամենաթույլ վերականգնմանը:

Մասնագետների գնահատմամբ, այս տարի տնտեսական անկումը ավելի վատ կլինի, քան համաճարակի ժամանակահատվածում, և մարդկանց վիճակը բնութագրեցին որպես «բարդ», «մռայլ» և «սարսափելի»: