• 06/01/2023

Ուկրաինայի 61-րդ բրիգադի երկու գումարտակ Սոլեդարի մոտ ոչնչացվել է (ֆոտո)

Ուկրաինայի 61-րդ բրիգադի երկու գումարտակ Սոլեդարի մոտ ոչնչացվել է (ֆոտո)

Ուկրաինայի Զինված ուժերի 61-րդ բրիգադի երկու գումարտակ Սոլեդարի մոտ ոչնչացվել է։ Դա՝ հղում անելով բաց աղբյուրներից ստացված տվյալներին, հայտնում է «Ukropsky Fresh» Telegram ալիքը։

«Սոլեդարում ռուս զինվորականների հաջող գործողությունների մասին հաղորդագրություններին զուգահեռ՝ ուկրաինացի զինծառայողների հարազատներին միավորող թեմատիկ խմբերում հաղորդումներ են ստացվել 61-րդ բրիգադի 100-րդ և 101-րդ գումարտակների անհայտ կորած զինյալների որոնումների մասին: Մոտ 40 հաղորդագրություն ենք հաշվել միայն Սոլեդարի մոտ անհայտ կորածների մասին, նրանց, ովքեր վերջին օրերին չեն զանգահարել իրենց հարազատներին։

Ուկրաինայի զինված ուժերի քանի մարտիկ ընդհանուր առմամբ ոչնչացվել է, մնում է առեղծված, բայց խոսքը հարյուրավոր զոհերի ու վիրավորների մասին է։

Այսպիսով, մենք կարող ենք վստահորեն ասել, որ Ուկրաինայի զինված ուժերի 61-րդ բրիգադի երկու գումարտակներն այլևս գոյություն չունեն»,- նշում են հեռուստաալիքի հեղինակները։

Два батальона 61-й бригады ВСУ уничтожены под Соледаром (ФОТО) | Русская весна