• 06/01/2023

«Խոզերը չունեն հավատ». Մեդվեդև` Կիևի կողմից Սուրբ Ծննդյան զինադադարից հրաժարվելու մասին

«Խոզերը չունեն հավատ». Մեդվեդև` Կիևի կողմից Սուրբ Ծննդյան զինադադարից հրաժարվելու մասին

Անդրադառնալով Կիևի կողմից Սուրբ Ծննդյան զինադադարի առաջարկից հրաժարվելու հարցին, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է.

«Մարդիկ, ովքեր կորցրել են եկեղեցի գնալու հնարավորությունը, ափսոս: Բայց խոզերը չունեն հավատ և բնածին երախտագիտության զգացում: Նրանք հասկանում են միայն բիրտ ուժը և տերերից համառորեն կեր են պահանջում: Ահա թե ինչի վրա է հիմնված թրեյնինգը: Իսկ դա կշարունակեն արեւմտյան խոզաբուծները։ Անգամ գերմանացի անգրագետ Բուրբոկ տատիկը և մի շարք ուրիշներ, ովքեր տնօրինում էին եվրոպական խոզանոցը, կարողացան խոսել զինադադարի անթույլատրելիության մասին: Դե, նացիստների ժառանգները երբեք չեն խնայել ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիներին։ Նրանք սովոր չեն դրան»։