• 02/02/2023

Ինչ սցենարներ է Մոսկվան տեսնում Հարավային Կովկասում

Ինչ սցենարներ է Մոսկվան տեսնում Հարավային Կովկասում

Ա­մեն դեպ­քում, դեռ հաս­կա­նալ է պետք՝ իսկ որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան Նա­խի­ջե­ւան-Սյու­նիք-ԼՂ օ­կու­պաց­ված տա­րածք­ների պլաց­դար­մի հի­ման վրա Ի­րա­նի դեմ Ադրբե­ջան (Թուր­քի­ա)-Իսրա­յել հնա­րա­վոր պա­տե­րազ­մը (Տե´ս  նաեւ https://iravunk.com/?p=247764&l=am):

Այս սցե­նա­րում եր­կու օ­ղակ պա­կա­սում է: Ա­ռա­ջին, Սյու­նի­քում է ռու­սա­կան բա­նա­կը, այ­սինքն, պա­տե­րազ­մի դեպ­քում դա չի կա­րող Ռու­սաս­տա­նին շրջան­ցել: Երկ­րոր­դը. իսկ Թուր­քի­ան կգնա՞ նման պա­տե­րազ­մի, այն էլ՝ Էր­դո­ղա­նի հա­մար վճռո­րոշ պա­հին, երբ դրված է նրա քա­ղա­քա­կան ճա­կա­տագ­րի հար­ցը եւ դրա հետ կապ­ված ա­մե­նա­սուր հա­կա­սու­թյան մեջ է «փոքր եղ­բոր»՝ Ա­լի­ե­ւի թի­կուն­քին կանգ­նած Վա­շինգ­տո­նի հետ: Մի դեպ­քում կգնա. պետք է աչ­քի ա­ռաջ ու­նե­նա փաս­տը, որ Հա­յաս­տա­նի սահ­մա­նին եւս ռու­սա­կան բա­նակն է, ո­րին տա­րաբ­նույթ սո­րոս­նե­րը, Mi-6-երը եւ նման այլ ու­ժեր դեռ ոչ մի կերպ չեն կա­րո­ղա­նում հե­ռաց­նել: Այ­սինքն, որ այդ քայ­լով ան­խու­սա­փե­լի բախ­ման է գնա­լու ռու­սա­կան բա­նա­կի հետ: Պատ­րա՞ստ է Էր­դո­ղա­նը դրան. քիչ հա­վա­նա­կան է թվում:

Եվս մեկ դե­տալ Էր­դո­ղա­նը չի կա­րող աչ­քա­թող ա­նել: Նա­խօ­րե­ին Չի­նաս­տա­նից հնչեց ա­ռա­վել քան վճռա­կան հայ­տա­րա­րու­թյուն՝ ԱԳՆ խոս­նա­կի շուր­թե­րով: Ըստ այդմ, Պե­կի­նը Վա­շինգ­տո­նից պա­հան­ջում է դա­դա­րեց­նել Ուկ­րա­ի­նա­յին զենք մա­տա­կա­րա­րե­լը՝ ման­րա­մաս­նե­լով. «Մի­ա­ցյալ Նա­հանգ­ներն ուկ­րա­ի­նա­կան ճգնա­ժա­մի հիմ­նա­կան նա­խա­ձեռ­նողն ու շար­ժիչ ուժն է, նրանք ա­նընդ­հատ ծանր եւ հար­ձա­կո­ղա­կան զենք են մա­տա­կա­րա­րում Ուկ­րա­ի­նա­յին՝ եր­կա­րաց­նե­լով հա­կա­մար­տու­թյու­նը եւ ա­վե­լի ին­տեն­սիվ դարձ­նե­լով այն», – ա­սել է ԱԳՆ խոս­նակ Մա­ո Նին­գը:

Այ­սինքն, թե­եւ ԱՄՆ-ն ա­մեն ջանք գոր­ծադ­րեց, որ հաս­նի գո­նե Պե­կի­նի չե­զո­քու­թյա­նը, սա­կայն ակն­հայ­տո­րեն չի ստաց­վում: Թե­րեւս նա­եւ այն պատ­ճա­ռով, որ ա­մե­րի­կյան գե­նե­րա­լի­տետն ար­դեն բա­ցա­հայ­տո­րեն Չի­նաս­տա­նին սպառ­նում է պա­տե­րազ­մով:

Այ­սինքն, Էր­դո­ղա­նը պետք է աչ­քի ա­ռաջ ու­նե­նա, որ գնա­լով ռուս­նե­րի հետ բախ­ման եւ դրա­նով հրահ­րե­լով հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բի պա­տե­րազմ, գործ է ու­նե­նա­լու նա­եւ Չի­նաս­տա­նի հետ: Մի­գու­ցե ոչ ուղ­ղա­կի: Սա­կայն Չի­նաս­տանն իր վրա կհրա­վի­րի ՆԱ­ՏՕ-ի այն կար­գի ու­ժեր, որ Դա­շին­քին այ­լեւս չնչին հնա­րա­վո­րու­թյու­ններ կմնա Թուր­քի­ա­յին օգ­նե­լու հա­մար:

Այս ֆո­նին, ի­հար­կե, նա­եւ պա­տա­հա­կան չէր նա­խօ­րե­ին տա­րած­ված ՌԴ ԱԳՆ-ի ու­ղեր­ձը՝ կապ­ված հա­րավ­կով­կա­սյան ի­րա­վի­ճա­կի հետ:

Ըստ այդմ, Մոսկ­վա­յի ռազ­մա­վա­րու­թյու­նը նախ՝ մնում է ա­ռաջ­նա­հերթ ուղղ­ված հայ-ադրբե­ջա­նա­կան խնդրին, որ­տեղ լու­ծու­մը հա­մար­վում է հե­տե­ւյա­լը. «Առաջ­նա­հերթ խնդիր­նե­րից է հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վո­րու­մը: Հիմ­քը Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի նո­յեմ­բե­րի 9-ի, 2020թ. հուն­վա­րի 11-ի, 2021թ. նո­յեմ­բե­րի 26-ի եւ 2022թ. հոկ­տեմ­բե­րի 31-ի հայ­տա­րա­րու­թյուն­ներն են: Հա­մոզ­ված ենք, որ գոր­ծըն­թա­ցի հա­ջո­ղու­թյունն ամ­բող­ջու­թյամբ կախ­ված է այս ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի խստիվ պահ­պա­նու­մից»:

Բա­ցի այդ. «Ռու­սաս­տա­նը պատ­րաստ է շա­րու­նա­կել կա­ռու­ցո­ղա­կան փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը Անդր­կով­կա­սում անվ­տան­գու­թյան եւ կա­յու­նու­թյան վե­րա­բե­րյալ Ժնե­ւի մի­ջազ­գա­յին քննար­կում­նե­րի շրջա­նակ­նե­րում, ո­րոնք ա­պա­հո­վում են ու­ղիղ հա­վա­սար երկ­խո­սու­թյուն Վրաս­տա­նի եւ Աբ­խա­զի­ա­յի եւ Հա­րա­վա­յին Օ­սի­ա­յի մի­ջեւ»:

Իսկ ա­հա տա­րա­ծաշր­ջա­նա­յին ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կի կար­գա­վո­րու­մը Մոսկ­վան շա­րու­նա­կում է տես­նել 3+3 ձե­ւա­չա­փով. «Ռու­սաս­տա­նը նպա­տակ ու­նի ա­ռաջ մղել 3+3 տա­րա­ծաշր­ջա­նա­յին խորհր­դատ­վա­կան հար­թա­կի (Ադրբե­ջան, Հա­յաս­տան, Վրաս­տան, ինչ­պես նա­եւ Ռու­սաս­տան, Ի­րան եւ Թուր­քի­ա) 2021 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին մեկ­նար­կած աշ­խա­տան­քը: ԱԳՆ-ն օգ­տա­կար եւ ժա­մա­նա­կին է հա­մա­րում այս հար­թա­կը, որ­տեղ նա­խա­տես­վում է կենտ­րո­նա­նալ տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ցող­նե­րի շա­հե­րից ել­նե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ամ­րապնդ­ման գործ­նա­կան հար­ցե­րի վրա»:

Հաս­կա­նա­լի է, սա ըն­դա­մե­նը ա­ռա­ջարկ է՝ հրա­ժար­վել ա­րեւմ­տյան պատ­վի­րա­տու­նե­րից եւ ինք­նու­րույն լու­ծել տա­րա­ծաշր­ջա­նա­յին ներ­քին հար­ցե­րը: Հաս­կա­նա­լի է նա­եւ, որ սա նա­եւ Մոսկ­վա­յի կող­մից տա­րա­ծաշր­ջա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան հայտ է: Վեր­ջա­պես, տո­ղա­տա­կե­րում հա­զիվ նկա­տե­լի է նա­եւ հա­կա­ռա­կի մա­սին ակ­նար­կը, որ այլ տար­բե­րակ­նե­րի դեպ­քում կտրուկ մե­ծա­նում է տա­րա­ծաշր­ջա­նում մեծ բա­խում­նե­րի ռիս­կը, բայց նա­եւ բո­լո­րը պետք է հաս­կա­նան, որ գործ են ու­նե­նա­լու ռուս-իրա­նա­կան ընդ­հա­նուր ռազ­մա­վա­րու­թյան հետ:

Ընդ ո­րում, նա­եւ նկա­տենք, որ այս ա­ռա­ջար­կը Մոսկ­վան հնչեց­նում է այն պա­հին, երբ Ուկ­րա­ի­նա­յում է­ա­պես բա­րե­լա­վել է դիր­քե­րը, մյուս կող­մից, տնտե­սու­թյունն ար­դեն բա­վա­կա­նին մեծ չա­փով տե­ղա­փո­խել է ռազ­մա­կան ռել­սե­րի վրա: Գու­մա­րած, կա նա­եւ Ի­րա­նի ռազ­մա­կան պո­տեն­ցիա­լը, ո­րը, ինչ­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս հա­ճա­խա­կի է ի ցույց դնում, ա­ռա­վել քան լուրջ է:

Ի՞նչ կպա­տաս­խա­նի Թուր­քի­ան. այս ի­րա­վի­ճա­կից ան­գամ Էր­դո­ղա­նը մեծ օ­գուտ­ներ քա­ղե­լու հե­ռան­կար­ներ տես­նում է, թե­կուզ մի­այն հաշ­վի առ­նե­լով Թուր­քի­ան աշ­խար­հի մասշ­տա­բով ա­մե­նա­խո­շոր գա­զա­յին հա­բը դարձ­նե­լու պատ­մու­թյու­նը: Ադր­բե­ջա­նը դեռ ի­րա­նա­կան «լրտես­ներ» է բռնում, խո­սում է, թե կա­րող է 100 տա­րի Եվ­րո­պա­յին է­ներ­գա­կիր­ներ տալ, բայց բո­լո­րի հա­մար պարզ է, որ լավ օ­րից չէ, որ Ա­լի­ե­ւը գնում է նման մանր ստա­խո­սու­թյան: Այ­սինքն, պետք է տա շատ պարզ հար­ցի պա­տաս­խան՝ պատ­րա՞ստ է Mi-6-ի եւ «Մոս­սա­դի» խոս­տում­նե­րից ել­նե­լով գնալ պա­տե­րազ­մի, ե­թե խա­ղա­ղու­թյան Նո­բե­լյան մրցա­նակ ե­րա­զող Էր­դո­ղա­նը չցան­կա­նա. սրա հա­վա­նա­կա­նու­թյունն էլ է փոքր:

Ինչ վե­րա­բե­րում է վրա­ցի­նե­րին, ա­պա նրանք, ինչ­պես միշտ, ա­մե­նա­խե­լա­ցի դիր­քե­րում են:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ