• 04/02/2023

Որն է լինելու Իրանի պատասխան հարվածը

Որն է լինելու Իրանի պատասխան հարվածը

Նա­խօ­րե­ին Ի­րա­նը պաշ­տո­նա­պես՝ ՄԱԿ-ի մա­կար­դա­կով հայ­տա­րա­րեց, որ Սպա­հան քա­ղա­քում Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան օ­բյեկ­տի դեմ օ­րերս տե­ղի ու­նե­ցած գրո­հի նախ­նա­կան հե­տաքն­նու­թյու­նը ցույց է տվել, որ հար­ձակ­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրում է Իս­րա­յե­լը: Այս մա­սին հայ­տա­րա­րել է ՄԱԿ-ում Ի­րա­նի մշտա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­միդ Սա­յիդ Ի­րա­վա­նին: «Նախ­նա­կան հե­տաքն­նու­թյան ար­դյունք­նե­րը վկա­յում են այն մա­սին, որ սի­ո­նիս­տա­կան վար­չա­կարգն է կրում Սպա­հան քա­ղա­քում ՊՆ օ­բյեկ­տի դեմ հար­ձակ­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, այդ վար­չա­կար­գի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը խախ­տում են մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը եւ դա­տա­պարտ­վում են»,- նշել է Ի­րա­վա­նին իր նա­մա­կում, որն ուղղ­վել է ՄԱԿ գլխա­վոր քար­տու­ղա­րին եւ Անվ­տան­գու­թյան խորհր­դի նա­խա­գա­հին:

ԱՄՆ-Ն ԻՍ­ՐԱ­ՅԵ­ԼԻ ՀԱ­ՄԱՐ ԴԱՇ­ՆԱ­ԿԻՑ ԿԳՏՆԻ՞

Այս­պի­սով, Թեհ­րա­նը, հաս­կա­նա­լի է, փոր­ձում է ցույց տալ, որ ինչ զար­գա­ցում էլ որ հե­տե­ւի իր դեմ նման բա­ցա­հայտ հար­ձակ­մա­նը, դրա պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը դնում է Թել Ա­վի­վի վրա: Եվ որ մի­այն. զու­գա­հե­ռա­բար Ի­րա­նը զգու­շաց­րել է ՄԱԿ-ին, որ Թեհ­րա­նը ԱՄՆ-ի ցան­կա­ցած ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան դեմ կդի­տի որ­պես պա­տե­րազ­մի հայ­տա­րա­րում: «Իրա­նի տե­սան­կյու­նից, ցան­կա­ցած մա­կար­դա­կով ռազ­մա­կան տար­բե­րակ ընտ­րե­լը նշա­նա­կում է ԱՄՆ-ի մուտ­քը պա­տե­րազ­մի մեջ»,- պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել է Ի­րա­վա­նին:

Այս­պի­սով, մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան հար­թու­թյու­նում (եթե նման բան դեռ գո­յու­թյուն ու­նի) իր ար­դա­րա­ցի­ու­թյու­նը ցույց տա­լով, Թեհ­րա­նը, ըստ ա­մե­նայ­նի, փոր­ձում է ցույց տալ, որ ա­մեն տե­սա­կի զար­գաց­ման պատ­րաստ է, եւ հի­մա Իս­րա­յելն ու նրա թի­կուն­քին կանգ­նած ԱՄՆ-ն է, որ պետք է ո­րո­շեն՝ գնո՞ւմ են բաց պա­տե­րազ­մի՝ սպաս­վող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ե­թե ոչ, նա­եւ պար­տադր­ված կլի­նի բա­ցատ­րել, թե ին­չո՞ւ է իր հո­վա­նա­վո­րյալ Իս­րա­յե­լը պայ­թյուն­ներ կազ­մա­կեր­պում ՄԱԿ-ի ան­դամ սու­վե­րեն պե­տու­թյան տա­րած­քում: Ե­թե ո­րո­շեն պա­տե­րազ­մել, ին­չի մա­սին, ի դեպ, նա­խօ­րե­ին ակ­նար­կում էր Նե­թա­նյա­հուն, ա­պա պետք է աչ­քի ա­ռաջ ու­նե­նան, թե այդ ա­մենն ինչ մեծ պայ­թյուն ա­ռաջ կբե­րի Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եւ ողջ աշ­խար­հում:

Սա ԱՄՆ-ի հա­մար մի­ան­շա­նակ բարդ ի­րա­վի­ճակ է: Մինչ այս տա­րա­ծաշր­ջան այ­ցե­լած Բլին­քենն ու­սում­նա­սի­րեց նա­եւ, թե պա­տե­րազ­մի դեպ­քում Իս­րա­յե­լը տա­րա­ծաշր­ջա­նում ո՞ւմ վրա կա­րող է հույս դնել, սա­կայն ար­դյունք­նե­րը մտա­հո­գիչ է­ին: Ե­թե ժա­մա­նա­կին ըն­կալ­վում էր, որ շի­ա իս­լա­մի աշ­խար­հը խա­ղում է Ա­րեւ­մուտ­քի օգ­տին, ա­պա հի­մա այդ աշ­խար­հի ա­ռաջ­նորդ Սա­ու­դյան Ա­րա­բի­ան այն­պի­սի բաց տեքստով հայ­հո­յանք­ներ է հղում Բայ­դե­նի հաս­ցե­ին, որ ա­ռանձ­նա­պես հույ­սեր այս­տեղ չես կա­րող փայ­փա­յել: Գու­մա­րած, սա­ուդ­ներն ԱԳՆ-ի մա­կար­դա­կով Ի­րա­նի հետ բա­նակ­ցե­լու ակ­տիվ քայ­լե­րի մեջ են, հա­մե­նայն­դեպս նա­խօ­րե­ին ի­րա­քյան լրատ­վա­մի­ջոց­նե­րը հայտ­նե­ցին, որ սա­ու­դյան նա­խա­րար Ֆեյ­սալ բեն Ֆար­հա­նի Բաղ­դադ կա­տա­րած ե­րեկ­վա այ­ցի հիմ­նա­կան նպա­տա­կը ի­րա­քյան իշ­խա­նու­թյուն­նե­րի միջ­նոր­դու­թյամբ Ի­րա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի վերսկս­մա­նը հաս­նելն է: Նա­խօ­րե­ին էլ Պու­տի­նը հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ սա­ու­դյան ար­քա­յազ­նի հետ, ո­րը եւս ա­նուղ­ղա­կի ակ­նարկ է, որ Սա­ու­դյան Ա­րա­բի­ան առն­վազն չի գնա Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան ար­շա­վի:

Մյուս կող­մից, օ­րերս Հա­յաս­տա­նում էր սու­նի­ա­կան աշ­խար­հի երկ­րորդ ազ­դե­ցիկ երկ­րի՝ Ե­գիպ­տո­սի ղե­կա­վար Աբ­դել Ֆա­թահ աս-Սի­սին, ով Հա­յաս­տան էր ե­կել Հնդկաս­տա­նից եւ այս­տե­ղից մեկ­նեց Ադր­բե­ջան: Զու­գա­հե­ռա­բար, Մոսկ­վա­յում էր Ե­գիպ­տո­սի ԱԳ նա­խա­րար Շուք­րին: Նման աշ­խար­հագ­րու­թյու­նը, հաս­կա­նա­լի է, պա­տա­հա­կան չէ, եւ դե­տալ­նե­րը շրջան­ցե­լով՝ նկա­տենք, որ խոր­քա­յին ա­ռու­մով այս այ­ցե­րը եւս ակ­նարկ են, որ Ե­գիպ­տո­սը մտա­հո­գու­թյուն­ներ ու­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ եւ տես­նում է Մոսկ­վա­յի, ըստ այդմ՝ նա­եւ Ի­րա­նի հետ առն­վազն նոր­մալ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ՝ հաշ­վի առ­նե­լով Հնդկաս­տան-կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջան-Ռու­սաս­տան ուղ­ղու­թյամբ նման մի­ա­ժա­մա­նա­կյա դի­վա­նա­գի­տու­թյու­նը, ո­րը, հաս­կա­նա­լի է, չի կա­րող շրջան­ցել Ի­րա­նին:

ԹՈՒՐ­ՔԻ­Ա­ՅԻ ՀԱ­ՐԱ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐՆ Ա­ՐԵՎ­ՄՈՒՏ­ՔԻ ՀԵՏ ԿՏՐՈՒԿ ՍՐՎՈՒՄ ԵՆ

Մյուս կող­մից էլ, ե­թե Ի­րա­նի դեմ ար­շա­վի հար­ցում ԱՄՆ-ն Իս­րա­յե­լի հա­մար դաշ­նա­կից­ներ չի գտնում սու­նի իս­լա­մի աշ­խար­հում, ա­պա մնում է Թուր­քի­ան: Ու հաշ­վի առ­նե­լով այն մեծ դե­րը, որն այդ ար­շա­վի նա­խա­պատ­րաս­տա­կան փու­լում ի­րա­կա­նաց­նում է Ադր­բե­ջա­նը, մի­ան­գա­մից կա­րող է ա­ռաջ գալ այն ստան­դարտ տրա­մա­բա­նու­թյու­նը, թե Ա­լի­եւն ա­ռանց «մեծ եղ­բոր դաբ­րո­յի» նման քայ­լե­րի չէր գնա: Բայց ա­հա, ինչ­պես ար­դեն ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, Թուր­քի­ա­յից ե­կող ազ­դակ­նե­րը մի­ան­գա­մայն այլ տպա­վո­րու­թյուն են թող­նում:

Հեր­թա­կան նման ազ­դա­կը ե­ղավ Ե­գիպ­տո­սի ԱԳ նա­խա­րա­րի հետ ա­սու­լի­սում Լավ­րո­վի (եւ դա պա­տա­հա­կան չէր կա­րող լին­ել) հայ­տա­րար­ու­թյու­նը՝ կապ­ված Ա­սա­դի եւ Էր­դո­ղա­նի մի­ջեւ բա­նակ­ցա­յին միջ­նոր­դու­թյա­նը Ի­րա­նին ներգ­րա­վե­լու հետ, ին­չի մա­սին ա­վե­լի վաղ Թուր­քի­ան էր ակ­նար­կել: Եվ ա­հա, Լավ­րո­վը դա հաս­տա­տե­լով, նշեց. «Սկզբուն­քա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել այդ աշ­խա­տանք­նե­րում (Թուր­քի­ա-Սի­րի­ա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման- Հեղ.) Ի­րա­նի ներգ­րավ­ման վե­րա­բե­րյալ… Տրա­մա­բա­նա­կան եմ հա­մա­րում, որ թուրք-սի­րի­ա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մանն ուղղ­ված հե­տա­գա շփում­նե­րը կու­ղեկց­վեն Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի կող­մից»:

Ան­մի­ջա­պես էլ հնչեց Թուր­քի­ա­յի ար­ձա­գան­քը՝ Էր­դո­ղա­նի խոս­նակ Իբ­րա­հիմ Կա­լի­նի մի­ջո­ցով, թե՝ Թուր­քի­ան գոհ է Ան­կա­րա­յի եւ Դա­մաս­կո­սի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին Ի­րա­նի մաս­նակ­ցու­թյու­նից:

Ու սա դեռ ամ­բող­ջը չէ, որ կա­րող է լրջո­րեն կա­տա­ղեց­նել ԱՄՆ-ին: Գրե­թե ան­մի­ջա­պես էլ Էր­դո­ղա­նը հեր­թա­կան ան­գամ անդ­րա­դար­ձավ ՆԱ­ՏՕ-ին Շվե­դի­ա­յի ան­դա­մակ­ցու­թյան հայտ­նի խնդրին՝ բա­ցա­ռե­լով, որ դրան հա­մա­ձայ­նու­թյուն կտա: Բայց նա­եւ դրա­կան գնա­հա­տե­լով Ֆին­լան­դի­ա­յի՝ Դա­շին­քին մի­ա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: «Շվե­դի­ան չպետք է ժա­մա­նակ կորց­նի: Քա­նի դեռ դուք թույլ եք տա­լիս, որ մեր սուրբ գրու­թյու­նը՝ Ղու­րանն այր­վի, պատռ­վի, եւ այս ֆո­նի վրա ձեր ի­րա­վա­պահ­նե­րը ան­գոր­ծու­թյան մատն­վեն, մենք «այո» չենք ա­սի ձեր մուտ­քին ՆԱ­ՏՕ: Մի­ա­ժա­մա­նակ մենք այս հար­ցում դրա­կան ենք վե­րա­բեր­վում Ֆին­լան­դի­ա­յին»,- հայ­տա­րա­րեց նա խորհր­դա­րա­նի ամ­բիո­նից:

Սա­կայն Շվե­դի­ա­յին մեր­ժե­լով՝ Ֆին­լան­դի­ա­յին «կա­նաչ լույս»  տա­լը քիչ բան  է փո­խում: Բանն  այն է, որ Ֆին­լան­դի­ան ի սկզբա­նե ու­նե­ցել է պայ­ման` ՆԱ­ՏՕ մտնել Շվե­դի­ա­յի հետ մի­ա­սին: Հա­կա­ռակ դեպ­քում կդառ­նա այս սուր ի­րա­վի­ճա­կում ՆԱ­ՏՕ մտած մի­ակ եր­կի­րը, ու դժվար է ա­սել, թե դա հե­տա­գա­յում ինչ հե­տե­ւանք­ներ կու­նե­նա նրա հա­մար: Ա­սենք, օ­րերս Ֆին­լան­դի­ա­յի արտ­գործ­նա­խա­րար Պեկ­կա Հա­ա­վիս­տոն ա­վե­լորդ ան­գամ վստա­հեց­րել է, որ Հել­սին­կին դեռ հույս ու­նի Ստոկ­հոլ­մի հետ մի­ա­սին ՆԱ­ՏՕ-ին ան­դա­մակ­ցե­լու:

Այս­պի­սով, ար­գե­լա­փա­կե­լով Շվե­դի­ա­յին, Թուր­քի­ան մի­ա­ժա­մա­նակ է փա­կում նա­եւ Ֆին­լան­դի­ա­յի ճա­նա­պար­հը, ընդ ո­րում, նա­եւ ինքն ի­րեն մի­գու­ցե նա­եւ ար­հես­տա­կա­նո­րեն դնե­լով «փա­կու­ղա­յին» վի­ճա­կում: Բանն այն է, որ Շվե­դի­ա­յում Ղու­րան այ­րե­լը Էր­դո­ղա­նը շտա­պեց դարձ­նել շվեդ­նե­րի հա­մար հեր­թա­կան նա­խա­պայ­մա­նը ու հի­մա դրա­նից հրա­ժար­վե­լու դեպ­քում լուրջ խնդիր­ներ կու­նե­նա, ա­վե­լի կոնկ­րետ, դա­վա­ճա­նի, Ալ­լա­հին ու­րա­ցո­ղի հա­մա­րում ձեք կբե­րի իս­լա­մա­կան աշ­խար­հում: Հենց այդ հան­գա­մանքն էլ, թե­րեւս, կու­լի­սա­յին բա­նակ­ցու­թյուն­նե­րում Էր­դո­ղա­նը դնում է վա­շինգ­տո­նյան է­մի­սար­նե­րի ա­ռաջ` պա­հան­ջե­լով Ղու­րանն այ­րո­ղի հա­մար այն­պի­սի պա­տիժ, ո­րին շվեդ­նե­րը չեն գնա:

Ար­դյուն­քում, պա­տա­հա­կան չէ, որ գրե­թե մի­ա­ժա­մա­նակ ա­հա­բեկ­չա­կան վտան­գի պատր­վա­կով նախ` Վա­շինգ­տո­նի հա­մար ա­ռա­ջա­մար­տիկ դար­ձած Գեր­մա­նի­ան, ա­պա նա­եւ  Նի­դեր­լանդ­ներն ու Բրի­տա­նի­ան հայ­տա­րա­րե­ցին Ստամ­բու­լում ի­րենց հյու­պա­տոսու­թյուն­նե­րը փա­կե­լու մա­սին:

Ե­թե գու­մա­րում  ենք հի­շա­տակ­ված փաս­տը, որ Էր­դո­ղա­նը, ան­գամ ԱՄՆ-ի խիստ նա­խազ­գու­շա­ցում­նե­րից հե­տո գնում է Ա­սա­դի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի, ընդ ո­րում, այդ գոր­ծըն­թա­ցում թույլ տա­լով «կրկնա­կի դա­վա­ճա­նու­թյուն»՝ դի­մե­լով նա­եւ Ի­րա­նի օգ­նու­թյա­նը, ա­պա կա­րե­լի է փաս­տել, որ Թուր­քի­ա­յի եւ Ա­րեւ­մուտ­քի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, մեղմ ա­սած, լուրջ փոր­ձու­թյան են են­թարկ­վում: Չնա­յած, Թուր­քի­ա­յում նա­եւ կոչ են ա­նում առ­հա­սա­րակ ՆԱ­ՏՕ-ից  դուրս գալ, ո­րը նշա­նա­կում է, որ Էր­դո­ղանն ա­ռանձ­նա­պես մտա­հոգ­ված էլ չի Ա­րեւ­մուտ­քի հետ ներ­կա  վի­ճա­կով: Նույն Ա­րեւ­մուտ­քի, որ բա­ցա­հայտ սպառ­նում է նրան պաշ­տո­նից զրկել:

Հաշ­վի առ­նենք նա­եւ այս «տա­րա­ծաշր­ջա­նա­յին մե­դա­լի» երկ­րորդ ե­րե­սը: Ստաց­վում է, որ Ան­կա­րան մի­ա­ժա­մա­նակ փոր­ձում է ցույց տալ, որ ինչ­քան էլ որ Իս­րա­յելն Ադր­բե­ջա­նի հետ մի­ա­սին եւ ԱՄՆ-ի հո­վա­նա­վո­րու­թյամբ գրե­թե պա­տե­րազ­մի մեջ են մտել Ի­րա­նի դեմ, սա­կայն Ան­կա­րան Թեհ­րա­նին հա­մա­րում է սերտ գոր­ծըն­կե­րը, ո­րը մի բան էլ ի­րեն մեծ օգ­նու­թյուն է ցու­ցա­բե­րում՝ Սի­րի­ա­յի հետ կապ­ված, ո­րը Էր­դո­ղա­նի հա­մար նա­եւ նա­խընտ­րա­կան օգ­նու­թյուն է:

Ու նո­րից նույն հար­ցը կա՝ հի­մա Ա­լի­եւն Էր­դո­ղա­նի՞ «փոքր եղ­բայրն» է, թե՝ Նե­թա­նյա­հո­ւի:

ՏՈՒ­ԺԵ­ԼՈՒ ԵՆ ՔՐԴԵ­ՐԸ

Այս տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ կա­շա­յում կար­ծես թե կա­րող է հիմ­նա­կան տու­ժո­ղը դառ­նան քրդե­րը: Այս­պես, նա­խօ­րե­ին սա­ու­դյան Al-Hadath հե­ռուս­տա­ա­լի­քը հրա­պա­րա­կեց Ի­րա­քում գտնվող իր թղթակ­ցի տե­սա­նյու­թը, ո­րում ե­րե­ւում են Ի­րա­քում տե­ղա­կայ­ված քրդա­կան ռազ­մա­կան ու­սում­նա­կան ճամ­բար­նե­րը, ո­րոնց նպա­տակ­նե­րի թվում է Ի­րա­նի ներ­սում «հեղա­փո­խու­թյա­նը» օգ­նե­լը, այդ թվում՝ ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մի­ջո­ցով: Այ­սինքն, երբ վեր­ջին պայ­թյուն­նե­րի մեջ Ի­րա­նը մե­ղադ­րում է Իս­րա­յե­լին, դրա են­թա­տեքստն այն է, որ հար­ձա­կումն ի­րա­կա­նաց­րել են քրդե­րը:

Այդ ռե­պոր­տա­ժը, ո­րն ա­ռանց սա­ու­դյան բարձր ղե­կա­վա­րու­թյան «դաբ­րո­յի» հա­զիվ թե լի­ներ, կա­րե­լի է նա­եւ հա­մա­րել նրանց «նվե­րը» Թեհ­րա­նին: Այ­սինքն, Ի­րա­քի Սահ­մա­նադ­րու­թյունն ար­գե­լում է իր երկ­րի տա­րած­քում այլ երկ­րի դեմ ուղղ­ված ռազ­մա­բա­զա­ներ ու­նե­նալ, եւ հի­մա, երբ սա­ուդ­նե­րի մի­ջո­ցով այդ փաս­տը ֆիքս­վում է, Ի­րանն ար­դեն բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­նի դրանք ոչն­չաց­նե­լու օ­պե­րա­ցի­ա ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, այդ թվում՝ Ի­րա­քի տա­րածք մտնե­լով:

Իսկ ա­հա ե­րեկ էլ ի­րա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րը շրջա­նա­ռու­թյան մեջ դրե­ցին լուր այն մա­սին, որ Ի­րան-Իրաք սահ­մա­նին նկատ­վել է ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րի տե­ղա­շար­ժ, եւ. «Իրա­նը, հա­վա­նա­բար, հար­ձակ­վե­լու է»:

Ե­թե այդ հար­ձա­կու­մը լի­նի, ա­պա նախ՝ դա մի­ան­շա­նակ ձեռն­տու է Ի­րա­նին, Ի­րա­քին, Սի­րի­ա­յին եւ, ի­հար­կե, Թուր­քի­ա­յին: Սու­նի իս­լա­մա­կան աշ­խար­հը, ըստ ա­մե­նայ­նի, կմնա չե­զոք: Իս­րա­յելն ու ԱՄՆ-ն կկորց­նեն տա­րա­ծաշր­ջա­նում ի­րենց հիմ­նա­կան հար­վա­ծա­յին ու­ժե­րից մե­կը՝ քրդե­րին, ո­րոնց բա­զա­յի հի­ման վրա մտա­ծում են «Մեծ Քուր­դիս­տան» ստեղ­ծե­լու մա­սին՝ որ­պես մնա­ցած ողջ տա­րա­ծաշր­ջա­նի դեմ ուղղ­ված հա­վա­տա­րիմ գոր­ծիք:

Դա կլի­նի Ի­րա­նի պա­տաս­խա­նը, եւ այս դեպ­քում ԱՄՆ-ին (Իսրա­յե­լին) կմնա ո­րո­շել՝ մտնո՞ւմ են պա­տե­րազ­մի մեջ: Ե­թե մտնում են, ա­պա ա­ռա­ջին բա­նը, ո­րը կա­րող է ԱՄՆ-ն ա­նել, Ուկ­րա­ի­նա­յի մա­սին մո­ռա­նալն է: Ե­թե չեն մտնում, ա­պա սա այն­պի­սի ծանր վար­կա­նի­շա­յին հար­ված կդառ­նա ԱՄՆ-ի հա­մար, որ է­լի պետք է մո­ռա­նալ Ուկ­րա­ի­նա­յի մա­սին:

Ի դեպ, Իս­րա­յե­լի մի­ջու­կա­յին զենքն այս դեպ­քում լու­ծում չէ, քա­նի որ թուր­քա­կան աղ­բյուր­նե­րը վեր­ջին օ­րե­րին հա­մա­ռո­րեն պնդում են, որ Ի­րանն էլ ար­դեն մոտ 10-20 մար­տագլ­խիկ ու­նի, ո­րը բա­վա­րար է Իս­րա­յե­լը մոխ­րա­կույ­տե­րի վե­րա­ծե­լու հա­մար:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ