- 08/02/2023
Ռուսական ուժերը մոտենում են Կուպրյանսկին (Քարտեզ)
Ռուսական ուժերը հրետանուց և տանկերից հակառակորդի դիրքերը մշակելուց հետո գրոհել են Կուպրյանսկի ուղղությամբ ուկրաինական հանգուցային բնակավայրերից մեկը` Սինկովկան: Բնակավայրի կարեւորությունը նրանում է, որ դրա գրավումը ուղիղ ճանապարհ է բացում Կուպրյանսկ-Լիման ուղղությամբ ուղղակի հարձակման համար:
Հարվածի արդյունքւոմ ուկրաինական ուժերը փախուստի են դիմել` լքելով Սինկովկայի կաշտպանական դիրքերը: Թողել են նաեւ բազմաթիվ տրոֆեյներ, այդ թվում՝ տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, որոնք հայտնաբերվել են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի մաքրման ժամանակ ռուս զինվորականների կողմից։ Գյուղն այժմ գորշ տարածք է, սակայն այն վերահսկողության տակ վերցնելու հարցում ռուսական ուժերը խնդիրներ չունեն:
Հարեւան հատվածում ուկրաինական դիրքերն այժմ անցնում են Պետրոպավլովկայի մատույցներով (տե´ս քարտեզը)։
Ո՞ր ուղղությամբ կզարգանա հարձակումը, ուղիղ դեպի Կուպրյա՞սկ, թե՞ դեռ կսպասեն Պետրոպավլովկայի ազատագրմանը` թուային հարված չստանալու համար, պարզ կդառնա վաղը: