• 08/02/2023

Ռուսական ուժերը մոտենում են Կուպրյանսկին (Քարտեզ)

Ռուսական ուժերը մոտենում են Կուպրյանսկին (Քարտեզ)

Ռուսական ուժերը հրետանուց և տանկերից հակառակորդի դիրքերը մշակելուց հետո գրոհել են Կուպրյանսկի ուղղությամբ ուկրաինական հանգուցային բնակավայրերից մեկը` Սինկովկան: Բնակավայրի կարեւորությունը նրանում է, որ դրա գրավումը ուղիղ ճանապարհ է բացում Կուպրյանսկ-Լիման ուղղությամբ ուղղակի հարձակման համար:

Հարվածի արդյունքւոմ ուկրաինական ուժերը փախուստի են դիմել` լքելով Սինկովկայի կաշտպանական դիրքերը: Թողել են նաեւ բազմաթիվ տրոֆեյներ, այդ թվում՝ տանկեր և հետևակի մարտական ​​մեքենաներ, որոնք հայտնաբերվել են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի մաքրման ժամանակ ռուս զինվորականների կողմից։ Գյուղն այժմ գորշ տարածք է, սակայն այն վերահսկողության տակ վերցնելու հարցում ռուսական  ուժերը խնդիրներ չունեն:

Հարեւան հատվածում ուկրաինական դիրքերն այժմ անցնում են Պետրոպավլովկայի մատույցներով (տե´ս քարտեզը)։

Ո՞ր ուղղությամբ կզարգանա հարձակումը, ուղիղ դեպի Կուպրյա՞սկ, թե՞ դեռ կսպասեն Պետրոպավլովկայի ազատագրմանը` թուային հարված չստանալու համար, պարզ  կդառնա վաղը: