- 11/02/2023
Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը չեն դադարում. Ղարիբաշվիլի
Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը չեն դադարում։
«Այս հակամարտությունը (Ուկրաինայում) ինչ-որ կերպ մեր երկրում տարածելու փորձերը, ցավոք, չեն դադարում: Մենք ուղղակիորեն լսել ենք Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն այս թեմայով: Նրանց նպատակն էր բացել «երկրորդ ճակատը»,- ասել է Ղարիբաշվիլին: Նրա խոսքով, այդ նպատակով Ուկրաինայից Վրաստան է ուղարկվել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Չէ, մի փոքր այդպես չէ. Սաակաշվիլին ամենեւին էլ Ուկրաինայից չէ, որ ուղարկել են Վրաստան: Ավելի կոնկրետ, որ նրան ամերիկացիներն են ուղարկել, Ղարիբաշվիլին, իհարկե, բոլորիցս էլ վա գիտի: Այսինքն, թեեւ խոսում է Ուկրաինայից ուղարկվելու մասին, բայց ակնհայտորեն մատնանշում է ամերիկացիներին: Սա արդեն շատ հետաքրքիր է: