• 11/02/2023

Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը չեն դադարում. Ղարիբաշվիլի

Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը չեն դադարում. Ղարիբաշվիլի

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը չեն դադարում։

«Այս հակամարտությունը (Ուկրաինայում) ինչ-որ կերպ մեր երկրում տարածելու փորձերը, ցավոք, չեն դադարում: Մենք ուղղակիորեն լսել ենք Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն այս թեմայով: Նրանց նպատակն էր բացել «երկրորդ ճակատը»,- ասել է Ղարիբաշվիլին: Նրա խոսքով, այդ նպատակով Ուկրաինայից Վրաստան է ուղարկվել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Չէ, մի փոքր այդպես չէ. Սաակաշվիլին ամենեւին էլ Ուկրաինայից չէ, որ ուղարկել են Վրաստան:  Ավելի կոնկրետ, որ նրան ամերիկացիներն են ուղարկել, Ղարիբաշվիլին, իհարկե, բոլորիցս էլ վա գիտի: Այսինքն, թեեւ խոսում է Ուկրաինայից ուղարկվելու մասին, բայց ակնհայտորեն մատնանշում է ամերիկացիներին: Սա արդեն շատ հետաքրքիր է: