- 14/02/2023
Իսրայելի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցը
Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը երեքշաբթի հայտնել է, որ Անկարայում հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ, եւ կողմերը քննարկել են երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցության հետագա ամրապնդումը։
«Թուրքիան շահագրգռված է Իսրայելի հետ կապերի ամրապնդմամբ, եւ մենք խոսեցինք քաղաքական եւ տնտեսական համագործակցության ընդլայնման վերաբերյալ, ինչպես նաեւ այն մասին, որպեսզի կանխվի Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Երկրների միջեւ հարաբերությունների ջերմացումը ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում։ Դա կամրապնդի Իսրայելի դիրքերը եւ կնպաստի տարածաշրջանում կայունությանը»,- նշվում է Twitter-ում Քոհենի պաշտոնական էջի հայտարարությունում։
Իսրայելն ու Թուրքիան երկկողմ հարաբերությունների աստիճանական բարելավման շրջան են ապրում։ Ավելի վաղ երկրները վերանշանակել էին դեսպաններին եւ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։