• 14/02/2023

Իսրայելի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցը

Իսրայելի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցը

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը երեքշաբթի հայտնել է, որ Անկարայում հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ, եւ կողմերը քննարկել են երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցության հետագա ամրապնդումը։

«Թուրքիան շահագրգռված է Իսրայելի հետ կապերի ամրապնդմամբ, եւ մենք խոսեցինք քաղաքական եւ տնտեսական համագործակցության ընդլայնման վերաբերյալ, ինչպես նաեւ այն մասին, որպեսզի կանխվի Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Երկրների միջեւ  հարաբերությունների ջերմացումը ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում։ Դա կամրապնդի Իսրայելի դիրքերը եւ կնպաստի տարածաշրջանում կայունությանը»,- նշվում է Twitter-ում Քոհենի պաշտոնական էջի հայտարարությունում։

Իսրայելն ու Թուրքիան երկկողմ հարաբերությունների աստիճանական բարելավման շրջան են ապրում։ Ավելի վաղ երկրները վերանշանակել էին դեսպաններին եւ վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները։