• 03/07/2023

Շնորհավորում ենք Էռնեստ Բալույանցի 50-ամյակը

Շնորհավորում ենք Էռնեստ Բալույանցի 50-ամյակը

Սրտանց շնորհավորում ենք մեր գաղափարակից ընկերոջ ԷՌՆԵՍՏ ԲԱԼՈւՅԱՆՑԻՆ իր 50-ամյակի առիթիվ: Էռնեստ ԲալոՒյանցը մեր շարժման` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ հանուն նոր միության» շարժման խորհրդի անդամ է, Մասիսի շրջանային կազմակերպության ղեկավար: Վերջինս բազմիցս ցույց է տվել իր նվիրվածությունը Հայրենիքին թե՛ հասարակական-քաղաքական դաշտում, թե՛ մասնակցելով 44-օրյա պատերազմին:

Նեղ ընկերական շրջանակում Էռնեստին անվանում ենք «դոկտոր» եւ նա իսկապես մեծատառով բժիշկ է, որը հասնում է մեծին ու փոքրին օրվա 24 ժամերի ընթացքում կլոր տարին:

Շնորհավորում ենք սիրելի ընկեր ու մաղթում քաջ առողջություն, երջանկություն, իղձերի իրականացում քեզ եւ քո հրաշալի ընտանիքին:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ հանուն նոր միության» շարժման գործկոմի եւ խորհրդի անունից

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Էռնեստ Բալույանցի հետ «ԻՐԱՎՈՒՆՔ TV»-ի արխիվային տեսանյութը ստորեւ.