• 30/12/2023

Ձեր շարժումը դարձել է ՀՀ-ում պրոռուսական քաղաքական վեկտորի հիմնական առաջնորդող ուժը. Գեորգի Մուրադով

Ձեր շարժումը դարձել է ՀՀ-ում պրոռուսական քաղաքական վեկտորի հիմնական առաջնորդող ուժը. Գեորգի Մուրադով

Մոսկվայում օրերս տեղի ունեցած համաժողովի ժամանակ ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովի ուղերձն ընթերցեց նրա առաջին տեղակալ Միխաիլ Սոլոմենցեւը:

«Ջերմորեն ողջունում եմ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ներկայացուցիչներին, որոնք դեկտեմբերի 20-ին հավաքվել են Մոսկվայում՝ ներկայացնելու «30 քայլ առաջ» ծրագրի նախագիծը:

Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ Ձեր շարժումը դարձել է Հայաստանի պրոռուսական քաղաքական վեկտորի հիմնական առաջնորդող ուժը՝ հանդես գալով ի նպաստ մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Բարձր ենք գնահատում շարժման ղեկավարության գործադրած ջանքերը` Հայաստանում Ղրիմի կարգավիճակի ճանաչման հարցում եւ համատեղ անցկացված բազմաթիվ հաջողված միջոցառումների հետ կապված:

Ամանորին եւ Սուրբծննդյանն ընդառաջ՝ շնորհավորում եմ եւ լավագույն  մաղթանքներն եմ հղում Ձեր շարժմանը՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ եւ ամենայն բարին», – ասված է Գեորգի Լվովիչի ուղերձում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան