• 30/12/2023

Մենք գտնվում ենք ամեն տեղ, որտեղ կա գործունեություն՝ հանուն հայ-ռուսական բարեկամության. Հայկ Բաբուխանյան

Մենք գտնվում ենք ամեն տեղ, որտեղ կա գործունեություն՝ հանուն հայ-ռուսական բարեկամության. Հայկ Բաբուխանյան

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

Մոսկվայում կայացավ «Համահայկական ճակատ» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության»  շարժումների համատեղ խորհրդաժողովը: Նախ հետաքրքիր է` ինչո՞ւ որոշեցիք համատեղ խորհրդաժողով անցկացնել այս շարժման հետ:

— Մեր` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման նպատակը եւ կարեւորագույն շեշտն այն է, որ ամենուրեք այնտեղ ենք, որտեղ կա հայ-ռուսական բարեկամությանն ուղղված գործունեություն, որտեղ կա հայ-ռուսական համագործակցության խորացման նպատակ: Մեր շարժման նպատակներից մեկը, այո՛, նաեւ օգնելն է այն նոր ձեւավորվող ուժերին, ովքեր ուզում են հայ-ռուսական համագործակցության դաշտում այդ գաղափարախոսական հենքով ծավալել իրենց գործունեությունը: Հենց այդ էր նպատակը, որ մենք մեկնեցինք Մոսկվա եւ «Համահայկական ճակատ» շարժման հետ համատեղ ուժերով անցկացրեցինք այդ խորհրդաժողովը, որը նվիրված էր  այն գաղափարախոսությունների ներկայացմանն ու քննարկմանը, որոնց հիմքում է հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական, եղբայրական հարաբերությունների խորացումը:

Թեպետ խորհրդաժողովի հրավերների տակ ստորագրել էիք ե՛ւ Դուք, ե՛ւ «Համայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ Արշակ Կարապետյանը, սակայն էկրաններին միայն «Համայկական ճակատ»-ի լոգոն էր: Ի վերջո, իրականում Դուք այս խորհրդաժողովում հյուրի՞ կարգավիճակում էիք, թե՞  կազմակերպչի:

— Եկեք   չկարեւորենք, թե ինչ կարգավիճակ էր: Համատեղ մենք նախագծեցինք այս խորհրդաժողովը, ինչքան հնարավոր էր, օգտակար եղանքոչ միայն նրանով, որ մեր Շարժման պատվիրակությունը մեկնեց մասնակցելու խորհրդաժողովին, երկու ելույթ եղավ մեր շարժման կողմից, այլեւ մենք հրավիրեցինք մասնակցելու մեր բազմաթիվ գործընկերներին թե՛ Ռուսաստանում հայ համայնքից, ընդ որումոչ միայն Մոսկվայի, այլ նաեւ հյուրեր եկան այլ քաղաքներից, թե՛ մեր ռուս բարեկամներին, որոնք հայտնի փորձագետներ են եւ շատ լավ տիրապետում են Կովկասի ու Անդրկովկասի քաղաքական գործընթացներին: Բնականաբար, սա շատ կարեւոր միջոցառում էր: Մենք պետք է կարողանայինք հստակեցնել, թե հայ-ռուսական բարեկամական, դաշնակցային, հարաբերությունների զարգացման համար ինչպիսի գաղափարախոսական հենք է անհրաժեշտ, որ ուղղություններով ե՛ւ պետական համագործակցության շրջանակներում, ե՛ւ ոչ պետական, այսինքնհասարակությունների միջեւ, այսպես կոչված, ժողովրդական դիպլոմատիայի դաշտում: Եվ հենց դրան էին վերաբերում մեր զեկույցները: Ասեմ, որ մենք այս միջոցառումն անցկացրեցինք Հայաստանի Հանրապետության համար շատ բարդ շրջանում: Մենք տեսնում ենք, որ մեր երկրի շուրջ արդեն որերորդ տարին է ծավալվում են բացասական գործընթանցեր, մեր թշնամին շարունակում է ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններ թույլ տալ: Հետեւապես, այստեղ, իհարկե, պետք է լինել շատ աչալուրջ: Իսկ այդ մարտահրավերները, որոնք կան Հայաստանի շուրջ, կարելի է լուծել միայն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների սերտացման միջոցով:

Ի դեպ, ուշագրավ էր, որ խորհրդաժողովի ժամանակ ռուսական պետական մարմիններից ստացված ողջույնի խոսքերն ու ուղերձները հենց Ձեր շարժմանն էին ուղղված

— Մեր շարժումն արդեն երեք տարի էգոյություն ունի: Այս երեք տարվա ընթացքում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումն արել է բազմաթիվ հանրահավաքներ, երթեր, ցույցեր, պիկետներ, խորհրդաժողովներ, կլոր-սեղաններ, հայտարարություններ: Մեր շարժումը շատ լարված աշխատանքով է հանդես եկել եւ, բնականաբար, Ռուսաստանի պետական մարմինները եւ ռուսաստանյան փորձագիտական շրջանակները, հանրությունը, մամուլն ավելի շատ ճանաչում են մեր շարժումը: Եվ տեղեկանալով, որ մեր շարժումը կազմակերպիչներից մեկն է այս միջոցառման նպատակահարմար են գտել իրենց ուղերձները հասցեագրել մեզ: Բայց հնչած ուղերձները վերաբերում էին հենց խորհրդաժողովին, եւ այդտեղ որեւէ խնդիր փնտրել պետք չէ:

Դուք խորհրդաժողովին ներկայացրեցիք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման «30 քայլ առաջ» ծրագրի նախագիծը, ինչը բավական դրական եւ լայն արձագանք գտավ ներկա թե՛ ռուս փորձագետների շրջանում, թե՛ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների մոտ: Իսկ որքանո՞վ հնարավոր եղավ համադրել այս ծրագիրը մասնակից մյուս երկու շարժումների գաղափարախոսության հետ: Նկատի ունեմ«Համայկական ճակատի» (առաջնորդ Արշակ Կարապետյան) եւ «Հայ ազգային ճակատի» (ղեկավար` Գեւորգ Գեւորգյան) հետ:

— Մենք բերել էինք մեր ծրագրի նախագիծը, որպեսզի այն քննարկեինք մեր գործընկերներիՁեր նշած շարժումների եւ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների ու ռուս փորձագետների հետ: Սա մեզ համար կարեւոր էր, որպեսզի վերջնական մեր ծրագիրը, որով ուզում ենք մուտք գործել 2024 թվական լինի հղկված: Իհարկե, հաշվի ենք առնելու մեր գործընկերների եւ խորհրդաժողովին ելույթ ունեցած մասնագետների կարծիքները, ինչպես նաեւ խորհրդաժողովից հետո տեղի ունեցած որոշակի քննարկումների ժամանակ հնչեցված շատ լուրջ փորձագետների տեսակետները: Դուք ներկա էիք խորհրդաժողովին եւ տեսաք, թե ինչպես բուռն ծափահարություններով ընդունվեց ծրագրի նախագծի ներկայացումը: Գրեթե բոլոր ելույթ ունեցողներն ասում էին, որ պրակտիկապես մեր բոլոր առաջարկների, գաղափարների տակ իրենք կարող են ստորագրել, ինչը մեզ ոգեւորում է: Երբ ծրագիրը վերջնականապես կհղկվի, մենք այն կհրապարակենք, եւ հանրությունն ավելի մանրամասն կտեղեկանա  ծրագրից: Ինչ վերաբերում է մեր գործընկերներ շարժումների ներկայացուցիչներին, ապա ի հայտ եկան որոշակի տարընթերցումներ, որոնք, կարծում եմ, դեռ պետք է քննարկվեն: Ինչպես ասում են` բանավեճերում ծնվում է ճշմարտությունը, այնպես որ, մենք կարող ենք քննարկել մեր ծրագրի կետերը, որոնք մեր գործընկերների կողմից ամբողջությամբ չեն ընկալվում:

Այսինքն` վերոնշյալ շարժումների կողմից միասնական ծրագիր չի՞ ընդունվել:

— Ո՛չ, միասնական ծրագիր այս պահին դեռեւս չկա, կլինի, թեոչ, ցույց կտան ապագա քննարկումները: Մեր գործընկերները ներկայացրեցին իրենց ծրագիրը, մենք մեր ծրագիրը: Շատ լավ է, որ եղավ նաեւ կարծիքների բազմազանություն եւ դրա շուրջ քննարկում:

Փաստորեն, դեռ վա՞ղ է խոսել, թե արդյոք հնարավոր է, որ ձեր  շարժումների միավորում տեղի ունենա:

— Ընդհանրապես գտնում եմ, որ պետք է այն ուժերը, որոնք գնում են մի ճանապարհով, իրենց ջանքերն ու ուժերը հնարավորինս կոորդինացնեն եւ առաջ տանեն: Այն, որ մենք սկսել ենք մեր համագործակցությունը, փաստ է: Եվ, այո՛, ես տեսնում եմ այդ համագործակցության շարունակություն: Ինչ վերաբերում է միավորմանը, ապա մեր  գործընկերները դեռեւս կազմավորման փուլում են, իսկ մեր շարժումն արդեն երեք տարի գոյություն ունի: Մեր շարժման մեջ չորս կուսակցություն է ներկայացված, 18 հասարակական կազմակերպություն, մեր շարժման խորհուրդը կազմված է  յուրաքանչյուրն իր ոլորտում շատ անվանի 50 մարդկանցից: Նրանց շարքում կան մշակութային շատ հայտնի եւ վաստակավոր գործիչներ, տնտեսագետներ, սպորտի ոլորտում, գիտության եւ քաղաքականության մեջ հայտնի գործիչներ: Մեր շարժումն իր ենթակառուցվածքները ստեղծել է  ՀՀ բոլոր մարզերում, մի շարք բնակավայրերում ստեղծել ենք տեղային խորհուրդներ:  Ուրախ կլինենք, որ մեր գործընկերները նույնպես կազմավորվեն, որպես շարժումներ, ենթակառուցվածքներ ունենան ու ներկայանալի կազմ եւ այն գաղափարախոսությունը, որը հիմա քննարկում ենք, կարողանանք այնքան մերձեցնել, որպեսզի խոսենք միասնական ծրագրերի մասին: Իհարկե, շատ կարեւոր է ունենալ նաեւ գործողությունների եւ քայլերի ճանապարհային քարտեզի՞նչ ենք անում, ո՞ւր ենք գնում, ինչպե՞ս ենք իրականացնում մեր ծրագրերն ու նպատակները: Որպեսզի խոսենք ավելի սերտ համագործակցության մասին, պետք է այդ ճանապարհային քարտեզը նույնպես քննարկվի: Բոլոր դեպքերում, այս փուլում միավորման մասին դեռեւս խոսելն վաղ է, բայց էլի եմ շեշտում համագործակցությունը կայացած է:

Իսկ ի՞նչ տարբերություն կա Ձեր գաղափարախոսական ծրագրերում, որոնց հարցում դեռեւս ընդհանուր հայտարարի չեք եկել:

— Խորհրդաժողովի ժամանակ եղան մի շարք հարցեր, որոնց վերաբերալ մեր գործընկերները մի տեսակետ ունեին, մենքայլ: Կլինի խորհրդակցությունների շարք, որտեղ կփորձենք մոտեցնել մեր տեսակետները: Եթե կստացվի լավ, եթե չլինի, ապա յուրաքանչյուրս իրավունք ունենք մեր տեսլականն ունենալ Հայաստանի զարգացման եւ ապագայի հարցում: Ամենակարեւորըմենք ունենք ընդհանրություն հայ-ռուսական հարաբերությունները ե՛ւ մեր, ե՛ւ մեր գործընկերների համար առաջնահերթություն է, եւ այստեղ է մեր համագործակցության բանալին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում: