- 27/12/2021
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան
![«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան](https://soyuz.iravunk.am/wp-content/uploads/2021/12/logo-scaled.jpg)
Երեկ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդի նիստ, որտեղ քննարկվեց Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախի հարցը, հայ-ռուսական հարաբերությունները, ներքաղաքական գործընթացները: Ընդունվեց հայտարարություն երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Խորհուրդը հաստատեց Շարժման եռամսյա ծրագիրը, որով նախատեված է ստեղծել շարժման մարզային եւ համայնքյին կառույցները:Նիստը նախագահում էին Շարժման գործկոմի անդամներ` ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ « Բարեպաշտ սերունդ» ՀԿ նախագահ Վահրամ Մկրտչյանը:
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդի հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Վերջին շրջանում տեղի ունեցած սահմանային բախումների արդյունքում թշնամին զավթել է առավել քան 45 ք.կմ. տարածք, այդ թվում մի շարք ռազմավարական բարձրունքներ եւ դիտակետեր: Դա արվել է Հայաստանի օրվա իշխանությունների թողտվությամբ եւ լուռ համաձայնությամբ: Ցավոք սրտի, հողերի հանձնումը ուղեկցվեց նոր զոհերով, վիարվորներով եւ գերի ընկած զինվորներով:
Միաժամանակ, որեւէ լուրջ պաշտպանություն չկազմակերպելուն զուգահեռ` իշխանությունները իրենց խորհրդարանական խմբակցության պատգամավորների միջոցով կազմակերպեցին խուճապային հիստերիա եւ մեր միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության դեմ ստահոդ ու էժանագին քարոզչական հարձակում, որի նպատակն էր ապակողմնորոշել ժողովրդին :
Մենք փաստում ենք, որ.
ա. Իշխանությունները որեւէ քաղաքական, իրավական, ռազմական միջոց չեն ձեռնարկում Հայաստանի Հանրապետության սահմանները, տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար:
բ. ՀՀ իշխանությունները որեւէ պատշաճ կերպով երբեւե չեն դիմել Ռուսաստանի Դաշնությանը կամ ՀԱՊԿ-ին Հայաստանի դեմ ագրեսիան համատեղ կասեցնելու համար, եւ ընհակառակը` մերժել են վերջիններիս առաջարկները:
գ. ՀՀ իշխանությունները միտումնավոր փորձում են վարկաբեկել Ռուսաստանի Դաշնության հետ մեր դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ը, որպես հեռահար նպատակ ունենալով Հայաստանը դուրս հանել ՀԱՊԿ-ից, ինչպես նաեւ դադարեցնել ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները:
դ. Այս ստոր ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանը դարձնել Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի պրոտեկտարատի տակ գտնվող, ինքնությունը եւ ինքնիշխանությունը կորցրած տարածք:
Մենք խստիվ դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների նենգ ու ստոր գործողությունները եւ պահանջում ենք.
- ՀՀ իշխանությունների անհապաղ հեռացում.
- Մեր միակ ռազմավարական դաշնակցի հանդեպ հակաքարոզչության եւ սուտ տեղեկությունների տարածման անմիջապես դադարեցում:
Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապահով, անվտանգ, ինքիշխան եւ հայեցի զարգացումը ներկա պատմական փուլում հնարավոր է միայն Ռուսաստան-Բեռլառուս միութենական պետության մեջ ՀՀ-ի ներգրավումով:
«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդ
26.11.2021թ.