ՍԻՄ-ը քաղաքական դաշտում ամենաակտիվն է եղել. կուսակցությունն ամփոփում է տարին

ՍԻՄ-ը քաղաքական դաշտում ամենաակտիվն է եղել. կուսակցությունն ամփոփում է տարին

«Սահամանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ նախագահությամբ` կայացավ ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը:

ՍԻՄ կուսակցության նախագահը հանդես եկավ տարվա գործունեության ամփոփիչ ելույթով, ապա ներկայացրեց բանաձեւ, որը կուսակցության ներկայացուցիչների կողմից ընդունվեց միաձայն:

«Անցնող տարվա ընթացքում վստահաբար կարող եմ ասել, որ մեր կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում ամենաակտիվն էր եւ ամենաարդյունավետը` գաղարախոսության առումով», – ընդգծեց Հ. Բաբուխանյանը:

ՍԻՄ-ականները եւս ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան` բարձրացնելով մտահոգություններ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հնարավոր վտանգների, երկրում տիրող հակասահմանադրականության, ինչպես նաեւ համայնքների խոշորոցման ծրագրի հետեւանքների մասին:

Նիստում հատուկ կարեւորվեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը եւ քննարկվեց կուսակցության գալիք տարվա անելիքներն ու նպատակները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ