Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին

Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին

Նոյեմբերի 4-ին, Ռուսաստանի ժողովրդական միասնության օրը  Ռուսաստանը եւ Բելառուսը ստորագրեցին  Միութենական պետության ստեղծման մասին դեկրետը, որը նախապատրաստվում էր վերջին 25 տարիների ընթացքում: Երկրների ղեկավարները ստորագրեցին 28 ինտեգրացիոն ծրագրեր:

Դրանց հիմնական ուղղություններն են.

  1. Արդյունաբերական իտեգրացիա. համատեղ արտադրությունների զարգացում, արտադրողների աջակցության միասնական քաղաքականություն: Հանվելու են մի շարք տնտեսական եւ տեխնիկական խոչընդոտներ, ինչը բարձրացնելու է ապրանքաշրջանառությունը: Միութենական պետության անդամ պետությունների  տնտեսվարողները  կունենան հավասար պայմաններ Ռուսաստանի ներկրման փոխարինման, ինչպես նաեւ պաշտպանական ծրագրերի մրցույթներին  մասնակցելիս:
  2. Գյուղատնտեսական քաղաքականության միավորում. գյուղատնտեսության վերաբերյալ օրենսդրությունը մերձեցվում է իրար, հանվում են վարչական խոչընդոտները, ինչը կբերի գյուղատնտեսական ապրանքների ապրանքաշրջանառության աճին, մթերային անվտանգության բարձրացմանը եւ գյուղատնտեսության զարգացմանը:
  3. Միասնական տրանսպորտային շուկա. Նշանակում է սահմանների բացակայություն, օդային փոխադրումների, երկաթգծի եւ այլ տեղափոխումների միասնական սակագներ: Ավտոմոբիլային տեղափոխումների միասնական ծրագրային սպասարկում, ինչը  ընդհանրապես կվերացնի  պետությունների միջեւ բոլոր տեսակի սահմանները:
  4. Ապրանքների մանկնանշման ընդհանուր կարգ. դա թույլ կտա առանց որեւէ խոչընդոտների անդամ երկրներում արտադրված ապրանքների ներթափանցումը միմյանց շուկաներ:
  5. Անասնաբուժական եւ բուսաբանական սանիտարական վերահսկողության ընդհանուր կարգ. գյուղատնտեսության եւ անասնապահության  ամբողջ արտադրանքը  կունենա նույնական  վերահսկողության կարգ, ինչը թույլ կտա առանց խոչընդոտների  այդ արտադրանքը տեղափոխել  անդամ երկրների  շուկաներ:
  1. Միավորված էներգետիկ շուկաներ. նավթի, գազի եւ էլեկտրոէներգիայի միասնական շուկա, միասնական գնագոյացմամբ: Միութենական պետության մեջ մտնող երկրները ստանալու են գազ եւ էլեկտրոէներգիա Ռուսաստանի ներքին գներով: Ատոմային էներգետիկայի համատեղ զարգացում:
  2. Համաձայնեցված սոցիալական քաղաքականություն. Միութենական պետության անդամ երկրներում կլինեն նույն սոցիալական երաշխիքները եւ թոշակների չափերը,  սոցիլապես խոցելի խմբերի աջակցության միանման միջոցառումներ:
  3. Աշխատանքային ընդահնուր շուկա. Միութենական պետության մեջ մտնող պետությունների քաղաքացիները ստանում են իրավունք առանց սահմանափակումների աշխատել այդ պետություններից յուրաքանչյուրում:
  4. Միութենական պետության մեջ մտնող պետությունների հարկային եւ մաքսային օրենսդրությունը մերձեցում: Առաջին հերթին միասնականացվելու է ակցիզային հարկը: Այդ պետությունների ընկերությունների համար ստեղծվում են պետական գնումների մրցույթներին մասնակցության հավասար պայմաններ:
  5. Տուրիզմի զարգացում. մերձենում է օրենսդրությունը զբոսաշրջության ոլորտում, ինչը կբերի զբոսաշրջիկների փոխադարձ հոսքերի ավելացում:
  6. Միասնական վճարային տարածք. Միութենական պետության քաղաքացիները կստանան հնարավորություն  առանց որեւէ սահմանափակումների օգտվել անդամ պետությունների բանկային համակարգերի ծառայություններից: Անդամ պետությունների  դրամային միավորները կշրջանառվեն Միութենական պետության ամբողջ տարածքում:
  7. Միասնական պաշտպանական եւ անվտանգության համակարգ. Միութենական պետության անդամ պետությունները ունենում են միասնական ռազմական դոկտրին, ինչը թույլ է տալիս անդամ պետություևնների արտաքին սահմանները դիտարկել որպես Միութենական պետության  սահմաններ եւ դրանք պաշտպանել համատեղ ուժերով:
  8. Հումանիտար ոլորտների ինտեգրացում. կզարգանա ինտեգրացումը բուհական եւ ակադեմիական կրթության, գիտական համագործակցության, մշակութային ու սպորտի ոլուտներում:
  9. Առողջապահական համակարգերի մերձեցում. Միութենական պետության տարածքում գտնվող առաջադեմ, լավագույն բուժհիմնարկների փորձի փոխանակություն, առողջապահական նորագյույն տեխնոլոգիաների ներդրում, առողջապահական հնարավորություններից օգտվելու հավասար հնարավորություններ:

15. Ազգային արժեհամակարգերի պահպանում. գլոբալիզացիաի պայմաններում ազգյին, ավանդական,  արեւելաքրիստոնեական արժեքների համատեղ ուժերով պահպանում: Ավանդական ընտանիք, ազգային արժեքներ, քրիստոնեական բարոյականություն, սեռերի եւ սերունդների միջեւ հարմոնիկ հարաբերություններ:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժում