• 15/01/2022

Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը

Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը

Այսօր Աշտարակ քաղաքում հիմնադրվեց «Ուժեղ  Հայաստան Ռուսաստանի հետ, հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը,  որը որոշեց իր աշխատանքային ծրագիրը և դրա իրականացման ժամկետները։ Առաջիկա աշխատանքների մեջ մտնում է Աշտարակի շրջանի բոլոր գյուղերում Շարժման բջիջների կազմավորումը:

Խորհրդի կազմի մեջ են մտել ՍԻՄ-ի, ՀԺԱՄԻ, Հայաստանի Առաջադիմական Միացյալ Կոմունիստական Կուսակցության անդամները, անկուսակցականները: Նշվեց, որ Շարժումը վերկուսակցական է: Նպատակն է` Հայաստանի անդամակցությունը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը, ինչպես նաեւ ուժեղ, արդար ու բարեկեցիք Հայաստան պետություն ստեղծելը: Խորհրդի հիմնադրմանը մասնակցեցին շարժման գործադիր կոմիտեի անդամբեր Հ. Բաբուխանյանը և Վ. Մկրտչյանը։